17:50 03.04.2019
Այսօր հայտնի դարձավ, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Instagram-ի պաշտոնական էջ են բացել: Էջը կոչվում է @sussexroyal՝ Սասեքսի դուքս և դքսուհի, և ներկա պահին կա ընդամենը մեկ հրապարակում, որով նրանք տեղեկացրել են Instagam-ում պաշտոնական էջ ունենալու մասին և կից հրապարակել մի քանի լուսանկար: Էջն արդեն 2 միլիոնից ավելի հետևորդ ունի: View this post […]
17:42 03.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում: Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել […]
17:38 03.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ քննչական կոմիտեում այսօր ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցի համահեղինակներից մեկը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանն է, ում լրագրողները հարցրել են, թե արդյո՞ք իր նախաձեռնությունն էր ուղեցույցի համահեղինակ […]
17:27 03.04.2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի աշխատանքների արդյունքները: Հաղորդվում է, որ 2019-ի առաջին եռամսյակում աճել են ԱՏՊ գործակալության հարուցած վարչական վարույթներն ու տրված խորհրդատվությունները: Ըստ այդմ՝ 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին հարուցվել է 19 վարչական վարույթ, որոնցից 5-ի մասով արդեն կան կայացված որոշումներ: Նախորդ՝ 2018-ի նույն ժամանակահատվածում, հարուցվել է 3 վարույթ՝ 16-ով […]
17:16 03.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ: Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային […]
17:13 03.04.2019
Ադրբեջանում ամեն 100 հազար բնակչի հաշվով կա 235 բանտարկյալ, և այս ցուցանիշով հարևան պետությունը «առաջատարների» թվում է Եվրոպայում։ Եռյակում են նաև Ռուսաստանն ու Վրաստանը։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի՝ այսօր հրապարակված զեկույցը։ Նշված երկրներն ունեն հետևյալ ցուցանիշները՝ 100 հազար բնակչի հաշվով․ Ռուսաստան – 418 բանտարկյալ, Վրաստան – 252 բանտարկյալ, Ադրբեջան – 235 բանտարկյալ։ Նրանց […]
17:08 03.04.2019
ՀՀ քննչական կոմիտեում այսօր ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված […]
16:57 03.04.2019
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը՝ «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարը, այսօր 68 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Կինոդերասանների գիլդիայի մամուլի կենտրոնը: «Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովը մահացել է, մանրամասն տեղեկություններ մենք չունենք, միայն գիտենք, որ նա շրջագայության էր, նրա թրոմբն է պոկվել»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը: Բուլդակովը մահացել է Մոնղոլիայում, ուր […]
16:52 03.04.2019
Ճապոնացի տղամարդը Հոնկոնգում Sotheby’s աճուրդի ժամանակ դստերն անակնկալ մատուցելու համար շուրջ 14 մլն դոլար արժողությամբ 88,22 կարատանոց ադամանդ է գնել, գրում է Forbes-ը: Նշվում է, որ տղամարդը այն գնել է 13,7 միլիոն դոլարով: Ադամանդը, որը պարբերականը «անթերի» է որակում, եղել է 200 լոտից բաղկացած աճուրդի ամենաթանկ նմուշը: Ճապոնացի մասնավոր հավաքորդը ադամանդը գնելուց հետո նշել է, […]
16:50 03.04.2019
100 հազար բնակչի հաշվով Հայաստանում ազատազրկվածների քանակը նվազել է 8,7 տոկոսով, և դա 6-րդ ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի՝ այսօր հրապարակված զեկույցում։ Առաջատարներն են Ռումինիան (-16%), Բուլղարիան (-15%) և Նորվեգիան (-11.6)։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ամեն 100 հազար բնակչի «բաժին է ընկնում» 118,9 բանտարկյալ։ Սա 2018 թվականի ցուցանիշն է, իսկ նախորդ […]
16:44 03.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանն այսօր հարցեր չուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այս գործով վկայի կարգավիճակ ունի: Վարչապետը ցուցմունք տվեց այն մասին, թե ինչպես 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի վերջին օրը Հարավարևմտյան թաղամասում գտնվող զորավար Անդրանիկի արձանից աջ գտնվող բակերից մեկում, որտեղ գտնվում էր «Ֆորդ» մեքենայում տեղակայված իրենց […]
16:34 03.04.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե նախկին օլիգարխներից ովքեր են ավելի պարտաճանաչ կատարում հարկային պարտավորությունները, հարցրել է, թե ովքեր են համարվում «նախկին օլիգարխներ»: Հարցին, թե ինչ կարող է ասել Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, որոնք ունեն խոշոր առևտրի կենտրոններ, Դավիթ Անանյանը պատասխանել է, որ երկու գործարարները ՀԴՄ կտրոն […]
16:30 03.04.2019
Երեկ գազի թունավորման հետևանքով Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց տեղափոխված 9 և 11 տարեկան Մերի և Մհեր Մուրադյանները դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաների հայրը՝ 47-ամյա Սերգո Շիրինյանը ևս դուրս է գրվել «Գյումրի» բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Թունավորման հետևանքով 1937 թվականին […]
16:24 03.04.2019
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ կհամաձայնի՞ որևէ պաշտոն ստանձնել այս իշխանությունների օրոք՝ ի բարօրություն երկրի: Կոստանյանը նշեց, որ ի բարօրություն պետության՝ ցանկացած ֆորմատով, անկախ որևէ պաշտոնի ներգրավված լինել-չլինելուց, միշտ պատրաստ է աշխատել: Նա վստահեցրեց՝ երբեք չի աշխատի իբրև կոնկրետ անձանց փաստաբան, ապա նշեց՝ ըստ էության, 14 տարի եղել է […]
16:19 03.04.2019
Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Եթովպիային նաև […]
16:14 03.04.2019
Երեկոյան Մոսկվայի Կուտուզովի փողոցի վրա անհայտ անձը հարձակվել է թոշակառու կնոջ վրա, մի քանի անգամ դանակահարել, ինչի հետևանքով կինը մահացել է: «Ապրիլի 2-ի երեկոյան շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերել են 57-ամյա կնոջ մարմին` դանակի բազմաթիվ հարվածներով»,- տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեն: Արդեն պարզել են կնոջ ինքնությունը. նա Մոսկվայի 57-ամյա բնակչուհի Կարինա Վարդանովան է: Իրավապահ մարմինները […]
16:13 03.04.2019
2018 թվականի մայիսի 28-ից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում իրանական արտադրության 1,5 միլիոն բարել նավթ դուրս է մղվել համաշխարհային շուկայից, ինչը նշանակում է, որ Իրանի իշխանությունները զրկվել են 10 միլիարդ ամերիկյան դոլար շահույթից։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանի գծով խորհրդական Բրայան Հուքը։ «Դա օրական առնվազն 30 մլն դոլարի կորուստ է, և […]
16:06 03.04.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում հանրային քննարկում է կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ չի կիսում այն տեսակետը, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։ «Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ […]
15:59 03.04.2019
Գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման նախագծի մասին խոսելիս ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ պետք է ազնիվ լինել. «Գրավատների գործունեությամբ զբաղվողները պետք է հիշեն, որ նրանց համար նախատեսված հարկը վերջին 20 տարվա մեջ երբևէ չի վերանայվել, ավելին, պետտուրքի գումարը շահութահարկի գումարի բազան նվազեցնող ծախս է: Եթե նրանք գտնում են, որ ամբողջությամբ […]
15:53 03.04.2019
Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ 2017 թվականին Պեկինում նախագահ Սի Ծինփինին անվանել է Չինաստանի «թագավոր», ինչը հարուցել է վերջինիս զարմանքը: Այս մասին Թրամփը պատմել է երեկ` Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ընթրիքի ժամանակ: Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է: «Բայց ես թագավոր չեմ, ես նախագահ եմ»,- Սի Ծինփինի խոսքերն […]
15:47 03.04.2019
Google-ը պաշտոնապես սկսել է Google+ ցանցի օգտահաշիվները ջնջելու գործընթացը, որը կնշանակի, որ ընկերությունն այլևս չի պատրաստվում սոցցանցերի հարթակում մրցակցել Facebook-ի և Twitter-ի հետ: Այս մասին գրում է The Verge-ը: Google+ ցանցի վերացման հիմնական պատճառը հանդիսացել է մարդկանց շրջանում քիչ հետաքրքրությունը և քիչ գործածումը: Ընկերությունը նաև հայտնաբերել է կարևոր ինֆորմացիայի արտահոսքի դեպքեր: Այս խնդրի հետ կապված […]
15:46 03.04.2019
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այսպիսի հայտարարություն էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում: Սա մի քանի պատճառներով է ուշագրավ. նախ` այն արվում է ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմից երեք տարի անց, երկրորդ՝ հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայում տեղի […]
15:44 03.04.2019
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ այսօր տեղի ունեցած նիստում։ Խորհուրդը նաև ընդունել է հայտարարություն։ Դրանում, մասնավորապես, ասված է. «Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր […]
15:43 03.04.2019
Հայաստանցի ականազերծողներից ու ռազմական բժիշկներից կազմված առաքելության ղեկավարը փոխվել է․ նախկին ղեկավարը վիրավորվել էր ականային պայթյունի ժամանակ։ Այս մասին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» խոսնակ Նազելի Էլբակյանը։ Այժմ առաքելությունը կղեկավարի ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը։ Նախորդ ղեկավարն այժմ բուժում է ստանում Ռուսաստանում, որտեղ նա տեղափոխվել է մարտի 8-ին տեղի ունեցած պայթյունից հետո, որի […]
15:42 03.04.2019
ԵՊՀ-ում հանրային քննարկում է կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որին ներկա են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և փորձագետներ։ Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է փոփոխությունների մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12-ը, ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ առաջարկվող տարբերակը նախատեսում է ունենալ […]
15:35 03.04.2019
Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից է Մադրասի Հայկական կամուրջը, որն իր միջոցներով դեռևս 1726 թվականին կառուցել է ծագումով ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով առավելապես հայտնի է Խոջա Պետրոս անունով։ Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ։ Դարեր շարունակ Հայկական կամուրջը հանդիսացել է Մադրասի […]
15:31 03.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին և նոր Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։ Նախարար Հակոբ Արշակյանը նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարևորությունը, ընդգծել ապագայի […]
15:28 03.04.2019
Այսօրվա մամուլիս ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 20 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն է տպվել: Դավիթ Անանյանն ասել է, որ թեև ԶԼՄ-ներում նշվել է, թե մինչև 58.5 մլն շրջանառություն ունեցող ընկերությունների համար ևս պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, սակայն դա իրականությանը […]