TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի, գոհ կլինե՞ք. Սուրենյան

12:40 03.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում առաջիկա եղանակի կանխատեսման մասին գրառում է կատարել և հարց ուղղել. «Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի, գոհ կլինե՞ք»:  

̰
«Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է

12:40 03.04.2019

«Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր նկատմամբ հարուցված քրգործը՝ իրենց կենտրոնում անձին ապօրինի պահելու հիմքով, կարճվել է: «ՀՀ Քննչական կոմիտեից ինձ տեղեկացրին, որ այս տարվա հունվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարությամբ, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ֊ում (նախկինում Նուբարաշենի […]

̰
Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

12:37 03.04.2019

Վենեսուելայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին: Հաղորդվում է, որ երկրի օրենսդիր մարմինը հավատարիմ է նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելը հնարավորություն կտա կառավարությանը մեղադրանք ներկայացնել և ձերբակալել նրան, ով մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և ինքն իրեն ժամանակավոր նախագահ հռչակելու մեջ: Օրենսդիրը Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելու համար նիստ գումարեց Գերագույն դատարանից պահանջ ստանալուց հետո:

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կոչ է անում խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից

12:34 03.04.2019

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել` անդրադառնալով քաղաքացիներից ստացվող բողոքներին ու դժգոհություններին` կապված ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի չափաբաժնի հետ: Տեսչական մարմինը հորդորում է խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից: «Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է […]

̰
Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող 73-ամյա կինը բերման է ենթարկվել

12:33 03.04.2019

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին` ժամը 06.40-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին, որը 2007թ. մայիսի 25-ից Ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի […]

̰
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

12:28 03.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի

12:27 03.04.2019

Ապրիլի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է անվանի գիտնականների և միջազգային փորձագետների, որոնք Հայաստանում էին գտնվում «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովին շրջանակներում։ Տիգրան Ավինյանն իր երախտիքն է հայտնել հյուրերին իրենց գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու և արդիական խնդիրների վերաբերյալ հագեցած քննարկումների համար։ Նա նշել է, որ երկօրյա շփումներն ու բազմաթիվ […]

̰
ՄԱԿ-ը հաղորդել է Երկրի բնակչության մինչև 7.7 միլիարդ աճի մասին

12:25 03.04.2019

Երկրի բնակչությունը 2018 թվականին աճել և կազմել է 7.7 միլիարդ մարդ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում: Չնայած ՄԱԿ-ի բազմաթիվ երկրներում գրանցված ծնելիության անկմանը, մոլորակի բնակչությունը կշարունակի աճել և 2050-ին կհասնի 9.7 միլիարդի, իսկ 2100-ին Երկիր մոլորակի վրա կբնակվի 11 միլիարդ մարդ: Ծնելիության միջին մակարդակը կսկսի նվազել: Այժմ մեկ կնոջ համար հաշվվում է […]

̰
Ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի. Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն են տարածել

12:22 03.04.2019

Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասում են, որ ակնկալում են` Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում արժանի թեկնածու կհաստատվի. «Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից […]

̰
Պատերազմ լինելու է, որովհետև անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե. Լևոն Մնացականյան

12:11 03.04.2019

Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը խոսել է պատերազմի վերսկսման հնարավորության մասին: «Մենք իմացել ենք, որ գործողություններ լինելու են, բայց ոչ այդ ծավալի: Մենք այդ օրերին գտնվել ենք նախագահի մոտ, խոսել ենք ընդհանուր իրավիճակի մասին: Ինֆորմացիա եղել է, որ որոշ բան լինելու է, բայց […]

̰
UNCTAD–ը Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման վերաբերյալ զեկույց կպատրաստի

12:02 03.04.2019

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի հետ։ Խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայում՝ հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ․ «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»: Նախարարը չափազանց կարևորել է խմբի առաքելությունը Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման […]

̰
«IBM» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալելու լուրջ հեռանկարներ է տեսնում

11:59 03.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «IBM» ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշել հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն […]

̰
Դասադուլ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում. տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

11:58 03.04.2019

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում դասադուլ է։ Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից։ Աշակերտներն առաջին դասաժամից հետո դասադուլ են հայտարարել ու դպրոցի բակում հավաքված` պահանջում են տնօրենի հրաժարականի դիմումի չեղարկում: Աստղիկ Ավետիսյանը այսօր դպրոց չի ներկայացել ու հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։ Մանկավարժները նշում են, որ տնօրենի ու մի […]

̰
Թուրքիայում հարձակում է եղել հրեական սինագոգի վրա

11:53 03.04.2019

Թուրքիայի Իզմիր նահանգի Քոնաք շրջանում գտնվող հրեական սինագոգներից մեկի վրա տեղի է ունեցել հարձակում։ Անհայտը անձը փորձել է մոլոտեվյան կեկտեյլ նետել  սինագոգի վրա, հայտնում է Ermenihaber-ը: Կարճ ժամանակ անց ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակում գործածին, ապա կալանավորել՝ «սրբավայրերին վնաս հասցնելու» մեղադրանքով։ Թուրքական աղբյուրը չի հրապարակում կալանավորված անձի ինքնությունը։ Ցուցմունքի ընթացքում վերջինս նշել է, որ սրանով […]

̰
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առավելությունն Իլհամ Ալիևի նկատմամբ. ֆրանսիացի պատգամավորի դիտարկումը

11:52 03.04.2019

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեն հոդված է հրապարակել, որտեղ ֆրանսախոս հանրության համար նկարագրում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը: Ֆրանսիացի պատգամավորն աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում Արցախի ուղղակի մասնակցության հարցում: Հոդվածում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է, որը Ստալինը «նվիրել» […]

̰
Հակառակորդի 3 տանկ խոցած տանկիստ Տիգրան Աբգարյանի անկատար երազանքներն ու ցանկությունները 3 տարից անց իրականություն է դարձնում եղբայրը

11:47 03.04.2019

Սա այն բակն է, որտեղ անցել է տանկիստ Տիգրան Աբգարյանի մանկությունը: Ամեն բան նույնն է, ինչ եղել է երեք տարի առաջ, միայն թե բակի այն հատվածում, որտեղ Տիգրանի ու ընկերների հավաքատեղի է եղել, տարածքն այժմ այլ նպատակի է ծառայում: Թաղամասի փոքրերն էլ գիտեն, որ բակի այդ հատվածում հավաքվել ու խաղեր կազմակերպել չեն կարող: Այդտեղ Տիգրանի […]

̰
Ավտոգազի թանկացման պատճառը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում, այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում. Խաժակյան

11:38 03.04.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը, և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը, իհարկե, տրամաբանական էր` գազը […]

̰
Վիեննայի հանդիպումից հետո ստեղծվել է բավական անհասկանալի իրավիճակ. Նաիրա Զոհրաբյան

11:25 03.04.2019

Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը ՀՀ ԱԺ հրավիրելու անհրաժեշտություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ժամեր անց Ալիևը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Ալիևը նաև […]

̰
Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա. կան տուժածներ

11:21 03.04.2019

Չինաստանի հարավարևելյան Հունան նահանգում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա: Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Հարձակվողը տեղում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:16-ին: Զինված տղամարդն անհայտ պատճառով գալիս է Յունչժոու շրջանի տարրական դպրոց և հարձակվում աշակերտների վրա: […]

̰
Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

11:08 03.04.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ […]

̰
Սկսվեց Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ

11:04 03.04.2019

Սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ: «Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր և երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ինքը` Աննա Հակոբյանը, իր […]

̰
Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում քննարկել են համագործակցության հարցեր

11:03 03.04.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը և մի շարք այլ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

10:56 03.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Հայ կիսապաշտպանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել: «Շատ հաճելի է ստանալ «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ: Եվ մենք բարձրացանք 3-րդ տեղ»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «զինագործներ»-ի պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում 30-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 40%-ը, առաջ […]

̰
Վենեսուելայում ուղղաթիռից կրակել են ցուցարարների վրա․ ԶԼՄ

10:51 03.04.2019

Վենեսուելայի Կարիմբա քաղաքում անհայտ անձինք ուղղաթիռով թռել են ցուցարարների գլխավերևում ու կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է տեղական հեռուստաընկերություններից մեկն ու հրապարակել տեսանյութ։ Տեսանյութում կրակոցների ձայները չեն լսվում, սակայն երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում: #AHORA Helicópteros disparando hoy sobre manifestantes en Cabimas, estado Zulia. #ReporteVPItv #2Abr Vía @MMalaverM pic.twitter.com/JPOxDHjWb7 — […]

̰
Քննարկվել է Երևանի և Բաղդադի միջև ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունը

10:34 03.04.2019

Ապրիլի 2-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim): Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները, որի կապակցությամբ դեսպան Փոլադյանն ընդգծեց վաղուց շրջանառության մեջ դրված երկու երկրների միջև «Օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» նախագծի` մոտ ապագայում […]

̰
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Եթովպիա

10:24 03.04.2019

Ապրիլի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Եթովպիայում է։ Այցի ընթացքում նախատեսված են արտգործնախարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում: Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների […]

̰
Ապրիլի 2-3-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք

10:20 03.04.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, այդ թվում՝ 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, ծեծի 4, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական […]

̰
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածին գետնաբուք է

10:08 03.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

̰
Վրաստանի ԱԳ նախարարը մեկնում է Վաշինգտոն

10:05 03.04.2019

Ապրիլի 3-4-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կմեկնի Վաշինգտոն, որտեղ ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ կմասնակցի նաև դաշինքի հիմնադրման 70-ամյակի միջոցառումներին։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Վրաստանի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ ապրիլի 3-ին կմասնակցի «NATO Engages: The Alliance at 70 Years» միջոցառմանը: Զալկալիանին նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ […]

̰
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը

10:00 03.04.2019

Ապրիլի 3-ին՝ ժամը 05:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Մինչ փրկարարների՝ […]

̰
BACK_TO_TOP