12:25 03.04.2019
Երկրի բնակչությունը 2018 թվականին աճել և կազմել է 7.7 միլիարդ մարդ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում: Չնայած ՄԱԿ-ի բազմաթիվ երկրներում գրանցված ծնելիության անկմանը, մոլորակի բնակչությունը կշարունակի աճել և 2050-ին կհասնի 9.7 միլիարդի, իսկ 2100-ին Երկիր մոլորակի վրա կբնակվի 11 միլիարդ մարդ:
Ծնելիության միջին մակարդակը կսկսի նվազել: Այժմ մեկ կնոջ համար հաշվվում է 2,5 երեխա: 2030-ին ցուցանիշը կնվազի` հասնելով 2,4-ի: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 2050 թ.-ին մարդկանց ավելի քան 70% -ը կապրի այն երկրներում, որտեղ ընդհանուր ծնելիության մակարդակը կլինի վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից ավելի ցածր: ՄԱԿ-ն ավելի վաղ նշել էր, որ Երկրի բնակչության հիմնական աճը տեղի կունենա Աֆրիկայի հաշվին: Բացի այդ, բնակչությունը կաճի Ասիայում` 2050 թ-ին հասնելով մինչև 0.9 միլիարդ մարդու:
Զեկույցում նաև նշվում է, որ 2050 թ.-ին աշխարհի բնակչությունը զգալիորեն կծերանա: Նույն աղբյուրի վկայությամբ, Երկրի բնակիչների կեսից ավելին քաղաքաբնակներն են: Հետագայում երկրի ուրբանիզացիան կաճի: 2050 թվականին աշխարհի բնակչության 60% -ը կապրի քաղաքներում, իսկ 2100-ին ցուցանիշը կհասնի 68%-ի:
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...
13:48 05.07.2025
40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
13:34 05.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...