13:54 20.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով (կոտրվել է կարդանը), բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության է հասել նշված վայրով անցնող՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանը, դուրս է բերել, կարելի է ասել, ավտոմեքենայի տակից, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն:
Վիրավորին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ ֆիլիպպ Ստեփանյանը:
Վթարի մասին ոստիկանության Արարտաի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
18:23 23.05.2025
«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց18:14 23.05.2025
Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...
18:03 23.05.2025
Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...
17:51 23.05.2025
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելԲնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...