Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Opel-ում առաջացած պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Opel-ում առաջացած պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

13:33 22.12.2023

Այսօր դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի, նախաբազկի 1-ին աստիճանի այրվածք մարմնի 2-3 տոկոսով» և «դեմքի, զույգ դաստակների 1-ին աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են անհետաձգելի բուժօգնության սենյակում:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտիկ Սևոյանն ու 38-ամյա Հովհաննես Մանուկյանը: Մինչ բժիշկները բուժօգոնւթյուն են ցուցաբերել վիրավորներին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ ժամը 00:30-ի սահմաններում Մրգաստան գյուղի 1-ին փողոցում Հ. Մանուկյանի կողմից վարվող Opel-ում վերջինիս կողմից ծխախոտը վառելու և գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով առաջացել է պայթյուն, ինչն էլ դարձել է նշված անձանց մարմնական վնասվածքների պատճառը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն է

18:35 23.05.2025

Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը Ուկրաինայի հետ հուսալի և կայուն խաղաղության պայմանագիր պատրաստելն է։ «Այժմ ամենակարևորը Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որը կլինի հուսալի և կապահովի երկարաժամկետ, կայուն, արդար խաղաղություն՝ առանց որևէ մեկի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու, առանց ռուսների և ռուսախոսների իրավունքները խախտելու […] ...

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

18:23 23.05.2025

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […] ...

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

18:14 23.05.2025

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

18:03 23.05.2025

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

BACK_TO_TOP