19:51 22.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները: Ըստ նախնական տեղեկությունների` շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, ով վթարից հետո քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
09:00 22.05.2025
Հարավային Աֆրիկան ԱՄՆ-ին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիրՀարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ, ԱՄՆ վարչակազմին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պատվիրակության անդամ, Հարավաֆրիկյան Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ մրցակցության Պարկեր Տաուն։ «Համաձայնագիրը կենտրոնացած է առևտրի և ներդրումների վրա։ Ամերիկյան կողմի հետ քննարկել ենք նաև մաքսատուրքերը և մաքսատուրքերը։ Հարավային Աֆրիկայից ներկրվող ամերիկյան ապրանքների մինչև […] ...
08:48 22.05.2025
Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հեղինակավոր The Athletic պարբերականի կողմից ճանաչվել է եվրոպական ֆուտբոլի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ռաֆինյայի խաղընկեր Լամին Յամալն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Պարբերականը կազմել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)։ Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ) Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), […] ...
08:30 22.05.2025
Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվենԻսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...
08:20 22.05.2025
Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...
08:15 22.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենաՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...