19:29 17.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ովքեր փնտրում էին վարորդին, սակայն ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գ. Մանուկյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանի օպերատիվ գործունեությունների շնորհիվ հնարավոր եղավ վարորդին մեկուսացնել դեպքի վայրից, հակառակ դեպքում մահացածի համար դեպքի վայր ժամանածները սպառում էին հաշվեհարդար տեսնել։
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և ջարդոնի վերածված հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ տեղեկաությունների՝ այսօր հեծանվորդի ծննդյան օրն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
08:40 22.05.2025
Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներինՄայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ […] ...
08:30 22.05.2025
Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվենԻսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...
08:20 22.05.2025
Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...
08:15 22.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենաՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...
08:00 22.05.2025
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...