13:23 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու «Մերսեդես», որոնցից մեկի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.30-ին, Դավիթ Բեկի փողոցում միմյանց են բախվել «Հյունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
*
Նույն օրը, ժամը 23.15-ին, 19-ամյա երիտասարդը Թևոսյան փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայով բախվել է ջրատար խողովակին և կողաշրջվել։ Ինքն ու 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
*
Նույն օրը, ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում 22-ամյա վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 27-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.58-ին, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ։ Վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-ի»։ «Տոյոտայի» վարորդ 56-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
Մարզերում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի Սուրենավան գյուղի հատվածում, 68-ամյա տղամարդու վարած «Միցուբիշի Պաջերոն» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինքն ու 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի Արարատ գյուղի վարչական տարածքում, «Զոդի» կամրջի հարևանությամբ, միմյանց են բախվել «ԳԱԶ-322132» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս ուղևոր չորս կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17-ի սահմաններում, Հայկավան գյուղի կենտրոնական փողոցում միմյանց են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-210740» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս ուղևոր 23-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հայտնել են, որ նախորդ օրը, կեսգիշերին մոտ, Արմավիր քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժողի ծնողները գանգուղեղի վնասվածքով բուժօգնության են տեղափոխել երկու տարեկան մի տղայի:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենաների բախման հետևանքով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 6.20-ին, 52-ամյա տղամարդը, վարելով «Ֆորդ» մակնիշի մեքենան, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել է ճանապարհին անսարք վիճակում կայանված մեկ այլ «Ֆորդի», ինչի հետևանքով 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի և Նժդեհի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 3-ամյա ուղևորը տեղափոխվել է բուժօգնության:
Հաղորդումն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 3.36-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել հիվանդանոցից։ Հայտնել են, որ սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխել 44-ամյա երևանցի մի տղամարդու:
Հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.06-ին, ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել հիվանդանոցից։ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում նրան վրաերթի է ենթարկել և իր մեքենայով հիվանդանոց տեղափոխել ՌԴ քաղաքացի 42-ամյա մի տղամարդ:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Տեղ-Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, 50-ամյա կինը «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով բախվել է կայանված «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի, ինչի հետևանքով 13 և 10 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցից դեպի Արցախյան խճուղի ընթանալիս, «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող 16-ամյա մի պատանու, որը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 22-ի սահմաններում, 28-ամյա երիտասարդը, վարելով «Մերսեդեսը», Գորիս-Երևան ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է Ճանապարհին արդեն իսկ վթարված երկու մեքենայի, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ 7 տարեկան տղան ու 32-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192-րդ կմ-ում խափանվել են 59-ամյա տղամարդու վարած «ԶԱԶ Սենս» մակնիշի մեքենայի արգելակները։ Մեքենան բախվել է առջևից ընթացող «Օպելին»։ 59-ամյա տղամարդն ու 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 43-ամյա վարորդն ու չորս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.50-ի սահմաններում, 54-ամյա վարորդը, վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 156-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-ին»։ Վարորդն ու երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվում են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13-ի սահմաններում, 75-ամյա տղամարդը, վարելով «Միցուբիշի» մակնիշի մեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին կայանված «Նիսանի» և բենզալցակայանում կայանված «ՎԱԶ-2101-ի»։ «Միցուբիշիի» և «Նիսանի» մեկական ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվում են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, 72-ամյա տղամարդը, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.10-ի սահմաններում, 30-ամյա տղամարդը, վարելով «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156-րդ կմ-ում բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-210740» մակնիշի մեքենայի։ Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերիի 29-ին, ժամը 3.40-ի սահմաններում, 26-ամյա տղամարդը, վարելով «Լեքսուս LX 570» մակնիշի մեքենան, Երևան-Իջևան ճանապարհի 103-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Արդեն առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ նույն վթարի հետևանքով բուժօգնության է դիմել նաև 26-ամյա ուղևորը:
Փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...