22:58 04.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մելքոնյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանտարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից:Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
21:32 09.08.2025
Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ ԿրացիոսՍպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսn անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի […] ...
21:16 09.08.2025
Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմՓարիզում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության և Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերի դեմ բողոքի ակցիա, հաղորդում է TASS-ը: Հարյուրավոր ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի արևելյան մասում՝ Բաստիլի հրապարակում, ժամը 15:00-ից: Միջոցառման անվտանգությունն ապահովել են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները: Որոշ ցուցարարներ գդալներով խփել են մետաղական կաթսաներին և ափսեներին՝ Գազայի հատվածում սննդի պակասի վրա […] ...
21:00 09.08.2025
Յամալն ու Լևանդովսկին տուգանվել ենՌոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...
20:50 09.08.2025
Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին։ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը»,-գրել է Ավինյանը։ ...
20:41 09.08.2025
Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության ջանքերի համակարգումը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։ «Կարևոր է, որ Ամերիկան ունենա պատերազմը դադարեցնելու վճռականություն և կարողություն, և մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Թրամփը ձգտում է դադարեցնել սպանությունները։ Եվ […] ...
20:25 09.08.2025
Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է ԶելենսկունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...