Երևանում՝ բնակարանում, հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգերի կնոջ դին. նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

Երևանում՝ բնակարանում, հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգերի կնոջ դին. նախաձեռնվել է քրեական վարույթ

09:00 15.09.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  սեպտեմբերի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբիան հրադադարի կոմիտե է ստեղծվել

09:39 19.05.2025

Լիբիան հրադադարի կոմիտե է ստեղծվել

Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL) և Լիբիայի նախագահական խորհուրդը ստեղծել են զինադադարի կոմիտե, որը կօգնի երկրում մշտական ​​հրադադար հաստատել, հայտնում է UNSMIL-ը սոցիալական ցանցերում: «Նախագահական խորհուրդը և UNSMIL-ը ստեղծել են հրադադարի կոմիտե՝ հիմնվելով այս շաբաթ ձեռք բերված փխրուն խաղաղության վրա: Կոմիտեն նպատակ ունի դյուրացնել մշտական ​​հրադադարը՝ կենտրոնանալով բոլոր խաղաղ բնակչության պաշտպանության վրա և համաձայնեցնել Տրիպոլիի […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ

09:30 19.05.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ

Առնվազն 151 մարդ է զոհվել մայիսի 18-ին Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում, հաղորդում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ նրանցից 70-ը զոհվել են Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի օրը ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են «Գեդեոնի կառքեր» գործողության […] ...

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

09:20 19.05.2025

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

09:13 19.05.2025

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ […] ...

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

09:09 19.05.2025

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

Ավստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

09:00 19.05.2025

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ճապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...

BACK_TO_TOP