Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 1 ամիս առաջ Գյումրիում շենքի պատուհանից վայր ընկած ու մահացած երեխայի մորը հայտնաբերել են գերեզմաններում կախված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 1 ամիս առաջ Գյումրիում շենքի պատուհանից վայր ընկած ու մահացած երեխայի մորը հայտնաբերել են գերեզմաններում կախված

21:28 15.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է և այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։Դեպքի փաստով Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ.-ն է, ում երեխան ամիսներ առաջ էր Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր ընկել և մահացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

02:05 09.08.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ...

Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

01:59 09.08.2025

Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը

01:51 09.08.2025

Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը

Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության […] ...

ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

01:26 09.08.2025

ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

Խաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի […] ...

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

01:18 09.08.2025

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

01:04 09.08.2025

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...

BACK_TO_TOP