22:05 14.08.2023
Ֆարսի նահանգապետ Մոհամմադ Հադի Իմանիեն ասել է, որ Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերաղի մզկիթում կրակ բացած՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի մոտիվը վրեժն էր՝ հուլիսին մահապատժի ենթարկված ահաբեկիչների համար, ովքեր նմանատիպ հարձակում էին իրականացրել անցյալ տարվա հոկտեմբերին։
«ԻՊ-ի անդամի շարժառիթը նախկին ահաբեկչություն կատարած երկու ահաբեկիչների մահապատժի վրեժն էր, նրա նպատակն էր գնդակահարել կոլեկտիվ աղոթք անող մարդկանց»,- մեջբերում է նահանգապետի խոսքերը Fars գործակալությունը։
Ավելի վաղ Ֆարս նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Սեյյեդ Քազեմ Մուսավին հայտնել էր, որ Շիրազ քաղաքում Իրանի Շահ Չերաղի մզկիթի վրա հարձակման համար կասկածվողը, պարզվել է, Տաջիկստանի քաղաքացի է։ Մուսավին հայտարարել է նաեւ ահաբեկիչների թաքստոցի հայտնաբերման մասին։ Իրանական լրատվամիջոցները գրել են իրավապահների կողմից մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության գործով 10 կասկածյալների ձերբակալության մասին։
Կիրակի օրը իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ երկու ահաբեկիչ հարձակվել է Շահ Չերաղի մզկիթի վրա։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Fars-ը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:12 17.05.2025
Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարըՀայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...
21:52 17.05.2025
Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրիցՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...
21:39 17.05.2025
Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...
21:27 17.05.2025
Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 85 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
21:15 17.05.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկերՄայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […] ...