23:59 13.08.2023
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան և 10-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչների՝ 59-ամյա Գևորգ Ե․-ի վարած «Տ 25» առանց համարանիշի տրակտորն ու 39-ամյա Հայկ Մ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ե․-ն և Honda-ի ուղևոր, Վարդենիկ գյուղի բնակիչ, 34-ամյա Ա․ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանն ու ավագ պարեկ Արմեն Մայիլյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գերասիմյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:39 17.05.2025
Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...
21:27 17.05.2025
Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 85 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
21:15 17.05.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկերՄայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […] ...
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, 3ա շենքեր, Մաշտոցի պող. 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, […] ...
20:48 17.05.2025
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումըԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...
20:35 17.05.2025
Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...