Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.02 oC

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

18:25 14.08.2023

Վրացի փրկարարները բարձրլեռնային Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի են հայտնաբերել։ Աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի, ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Հայտնաբերվել է ևս մեկ մարդու դի։ Հայտնաբերվել է նաև դիակի մեկ մաս։ Ըստ վերջին տվյալների՝ սողանքի զոհ է դարձել 25 մարդ։ Եվս ութ մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են», – ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և Sunset Shovi հյուրանոցը։ Փորձագետների նախնական տվյալներով՝ սարերից իջել է ավելի քան 5 մլն խմ հող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։ Մահացածների թվում կա ՌԴ քաղաքացի.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

20:35 17.05.2025

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

20:24 17.05.2025

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...

Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետո

20:12 17.05.2025

Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ՝ օրակարգում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ «Ես հեռախոսազրույց կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի առավոտյան: Զանգի թեմաներն են լինելու՝ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: Նա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույցներ կունենա […] ...

SHANTNEWS

20:00 17.05.2025

SHANTNEWS

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

19:50 17.05.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...

Թրամփը հայտարարել է  մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

19:40 17.05.2025

Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...

BACK_TO_TOP