18:20 12.04.2023
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:55-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Բ. Շ.), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Ե.) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Գ. (ծնված 1997 թ.) և Գ. (ծնված 2000 թ.) Ս.-երը և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար. ևս երկու տուժած հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
19:27 30.07.2025
Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է. «Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման […] ...
19:18 30.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել, ◾️ Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, […] ...
19:10 30.07.2025
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ […] ...
19:00 30.07.2025
Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն ԹունյանԽորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
18:52 30.07.2025
Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար․ Հովհաննես Համբարձումյան«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ասել է. «Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար։ Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեի ընթացքում […] ...
18:46 30.07.2025
Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներինՀուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում: Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […] ...