Վեհափառ Հայրապետն անմիջապես ուղղվեցավ հայահոծ թաղամասեր. Անթիլիասի արձագանքի ու կրած վնասների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.67 oC

Վեհափառ Հայրապետն անմիջապես ուղղվեցավ հայահոծ թաղամասեր. Անթիլիասի արձագանքի ու կրած վնասների մասին

20:59 05.08.2020

Երեկ երեկոյան, երբ տեղի է ունեցել Բեյրութի հզոր պայթյունը, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անմիջապես մեկնել է հայկական թաղամասեր՝ զորակցություն հայտնելու հայ համայնքին ու նրա կողքին գտնվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանճարճյանը:

«Երբ երեկոյան պայթյունը տեղի ունեցավ, Վեհափառ Հայրապետն անմիջապես, առանց երկմտելու, քանի մը միաբան հայրերի ընկերակցությամբ ուղղվեցավ հայահոծ թաղամասեր, մեկ նպատակ կհետապնդեր, և այդ լ հովվապետի մը ժողովուրդին հետ ըլլալու հանգամանքն էր, ուզեց անձնապես ժողովուրդին կողքին ըլլալ, լսել նրա ցավերը, տեսնել վիշտը, ցավակցել անոր ու վշտակցիլ: Երբ անմիջապես ետք կշրջեր հայահոծ թաղեր, հանդիպումներ ունեցավ վիրավոր հայորդիներու հետ, ըլլան ընտանիքներ, իր կարգին օրհնեց վիրավորները և ապաքինման բարեմաղթություններ փոխանցեց, հայկական թաղամասերու մեջ նյութական վնասններ բավական կան, բայց բարեբախտաբար, մարդկային վնասներ մահվան քիչ են։ Պատասխանատու մարմիններ պետք եղած օժանդակություններ կտրամադրեն»,- նշել է նա:

Հայտնի է, որ Անթիլիասի մայրավանքը ևս տուժել է պայթյունից:

«Լուրջ քանդումի ենթարկված է Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, նաև վնասված է Վեհարանը, Կիլիկիա թանգարանը, ուր կգտնվին արժեքավոր ու թանկարժեք իրեր Կիլիկաիայեն եկած, ինչպես նաև կաթողիկոսարանի մայրավանքի գրասենյակներն ու բաժանմունքները, սակայն վստահ ենք, որ այս դժվարությունները ևս պիտի անցնին, որովհետև առաջին անգամ չէ, որ նման դժվարություններու դեմ հանդիպամ գտնված են»,- նկարագրել է Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանճարճյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:30 20.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

08:21 20.05.2025

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

08:16 20.05.2025

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

Մայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:08 20.05.2025

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

08:00 20.05.2025

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP