22:54 04.08.2020
Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:
Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել: Դեպքից անմիջապես հետո հեռախոսով կապվեցի Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ: Դեսպանը նշեց, որ արդեն իսկ կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ` պարզելու, թե որքան է նախնական վնասը, և արդյոք կան զոհեր: Այս պահին միայն խոսք է գնում մեկ վիրավորի մասին, ով վնասվել է պայթյունի հետևանքով կոտրված ապակուց։
Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Նոր տեղեկությունների առկայության պարագայում մենք կկատարենք հավելյալ թարմացումներ:
Աստված մեր հայրենակիցներին և Բեյրութի բնակիչներին պահապան»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։
08:21 20.05.2025
Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը08:08 20.05.2025
Այրվել է վագոն-տնակՄայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...
08:00 20.05.2025
Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...