Մարմաշենում սպանված երիտասարդի ընտանիքի փաստաբաններն գործի՝ իրենց հետաքննությունն են սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Մարմաշենում սպանված երիտասարդի ընտանիքի փաստաբաններն գործի՝ իրենց հետաքննությունն են սկսել

17:30 24.06.2020

Վահրամաբերդ ու Մարմաշեն գյուղերի երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով սպանված 21-ամյա բնակչի ընտանիքի փաստաբաններն իրենց հետաքննությունն են սկսել: Այս մասին այսօր հայտնել են փաստաբանները և սպանված երիտասարդի քույրը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարմաշեն և Վահրամաբերդ գյուղերի երիտասարդների միջև վեճ է ծագել ֆուտբոլային խաղից հետո, ինչի հետևանքով մահացել է Վահրամաբերդ գյուղի բնակիչ Զարզանդ Մանուկյանը: Դիտավորյալ սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Նա Մարմաշեն գյուղի անչափահաս բնակիչ է:

Դեպքից մեկ ամիս անց մահացած երիտասարդի հարազատներն ու փաստաբանները ներկայացնում են իրենց իսկ նախաձեռնած հետաքննության արդյունքները: Որպես տուժող և տուժողի իրավահաջորդներ՝ շատ մանրամասներ նախաքննությունից նրանց հայտնի չէ: Միայն գիտեն, որ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության հոդվածով, և որ Զարզանդ Մանուկյանի մահը վրա է հասել գլխին ստացած 5 վնասվածքների պատճառով:

Փաստաբանները հետաքննություն են սկսել՝ պարզելու դեպքի մասնակիցների ու ականատեսների շրջանակը: Համոզված են՝ այն, ինչ տեղի է ունեցել, մեկ անձի ձեռքի գործ չէ: Երկու գյուղերի երիտասարդների միջև ֆուտբոլային խաղ է կազմակերպված եղել, որին, ըստ փաստաբանի, երկու տասնյակից ավելի մասնակիցներ են եղել, բայց նախաքննության ընթացքում մասնակիցների ու ականատեսների շրջանակը փոքր է:

«Եթե մեղադրականով նայենք, 12 հոգի են և վերջ: Իսկ մենք արդեն ունենք ստուգված տեղեկություն, որ դեպքի վայրում եղել է ոչ պակաս, քան 30 հոգի, այսինքն՝ 10-12 հոգի խաղացողներն են եղել, 20 հոգի էլ գյուղի մյուս երեխաները: Մեր հորդորն է նախաքննական մարմիններին՝ բոլոր անձանց շրջանակը պարզվի: Որոշ վկաներ հարցաքննության ներկայացել են փաստաբանների հետ»,- ասել է փաստաբան Հայկ Հարությունյանը:

Ըստ փաստաբանի՝ մի շարք առանցքային վկաների իրենք են ուղղորդել քննչական մարմին: Նաև միջնորդել են որպես վկա Մարմաշեն համայնքի ղեկավարին հարցաքննելու մասին: Համայնքի ղեկավարը, ըստ տուժող կողմի, այն անձն է, որը դեպքին հաջորդած օրերին իրականությանը և իրավապահների արձանագրածին չհամապատասխանող տեղեկություններ է տարածել զանգվածային լրատվամիջոցներին:

«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մայիսի 28-ին արդեն հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի հատկանիշներով: Ահարոն Արշակյանը մայիսի 28-ին տվել է տեղեկություն, որ Զարզանդ Մանուկյանը վայր է ընկել: Այսինքն՝ նախաքննական մարմինը տեղեկություն ունի, որ հանցավոր արարք է տեղի ունեցել, իսկ ինքը նման տեղեկություն է տալիս: Մեկ այլ լրատվականի տեղեկություն է տրամադրել մայիսի 29-ին, այսինքն՝ քրգործ հարուցելուց հետո է նման տեղեկություն տալիս, իսկ այդ ժամանակ արդեն կար կալանավորված անձ»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտուշ Հակոբյանը:

Իսկ տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի քույրը՝ Հեղինե Մանուկյանը, ասել է.

«Ի՞նչ է մտածել համայնքի ղեկավարը այդ պահին, երբ որոշել է կայքերին դատաբժշկական փորձաքննության արդյունքներից առաջ ընկնելով տեղեկություն հաղորդել: Իմ կասկածները սկսում են հիմնավորվել՝ իր ազգականներից մեկը ևս եղել է այդտեղ խաղացողների մեջ և ինքը արդեն իսկ կողմնապահություն անելով խառնվել է քրեական գործի ընթացքին»:

Համայնքի ղեկավարին գրություն են ուղարկել, հորդորել ու պահանջել հերքել իր իսկ տարածած տեղեկությունները:

Փաստաբանները մասնավոր հարցումներում երկու գյուղերի բազմաթիվ երիտասարդների են ընդգրկել: Բայց հարցումները, ըստ նրանց, անարդյունք են: Բոլոր նրանք, ովքեր ֆուտբոլային խաղի մասնակից են եղել, նշում են, թե չեն տեսել, թե ինչպես ու ինչ հարվածի հետևանքով է Զարզանդ Մանուկյանը հայտնվել գետնին:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ լռում է անգամ այն ընկերը, ում պատճառով ծագել է վեճը, ում ուղարկած հաղորդագրության պատճառով էլ Զարզանդը գնացել է Մարմաշեն ու ընկել վեճի մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, որին փաստաբանների մասնավոր հետաքննությունը օգնելու է բազմակողմանի քննություն ապահովելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP