15:48 17.06.2020
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս:
Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար առանձնացնելու հրատապության և ռեանիմացիոն, շնչառական սարքերի բացակայության մասին։
Վարակման տեմպերը դեռ չեն նահանջում, իսկ տարածումը մի քանի օջախ է ընդգրկում Շիրակի մարզում: Վիրուսին բնորոշ ախտանշաններով ու առողջական վիճակով պայմանավորված՝ հոսպիտալացված հիվանդների թիվը երկուսուկես անգամ գերազանցում են տանը մեկուսացած, առանց ախտանիշների վարակակիրները:
Նրանց թիվը Շիրակի մարզում այս պահին 201-ն է, կա նաև 1123 ինքնամեկուսացած, որոնք համարվում են կոնտակտավորներ։ Սա մարզպետը բնորոշում է որպես «վիրուսի տարածման պիկի շրջան»:
«Այս փուլում մենք համաճարակի մեծ ալիքի փուլում ենք գտնվում, վարակվածների ու իրենց կոնտակտավորների շրջանակը շատացել է, ամբողջությամբ վերահսկել այդ շրջանակը, ամբողջությամբ թեստավորել բոլոր կոնտակտավորներին, որպեսզի հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, այսօր տեխնիկապես հնարավոր չէ»,- ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարզում թեստերի քանակը սահմանափակ է, թեստավորման ցուցում ունեն միայն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող ծանր հիվանդները։ Գյումրիից բացի, վարակի օջախներ կան գրեթե բոլոր համայնքներում, բայց դրանցում ուժեղացված ծառայություն իրականացնելու կամ տեղաշարժի սահմանափակումներ կիրառելու պարետի ցուցում դեռ չկա։
Գյումրիում վարակի տարածման խոշոր օջախները երկու արտադրամասերն են համարվում։ Մարզպետը հայտնեց, որ վարակակիր աշխատակիցները մեկուսացված են:
Մարզպետի հավաստմամբ՝ այդ արտադրամասերի գործունեությունը դեռ վերսկսված չէ։
Մարզում ծանր վարակակիրները բուժվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, ավելի ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները գտնվում են Երևանի հիվանդանոցներում: Ռեանիմացիոն բաժանմունքի ու շնչառական սարքերի բացակայության պատճառով տեղում սպասարկելու հնարավորություն չկա։
«Մարզում այսօր ռեանիմացիոն ծառայություններ չկան, մենք պիտի սպասենք Երևանում տեղ ազատվելուն, որպեսզի ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխենք Երևան։ Մեզ համար սա «պատային իրավիճակ» է դառնում, այսինքն՝ մենք տեղում չենք կարող իրենց ծառայություն մատուցել»,- ասում է Տիգրան Պետրոսյանը։
Ռեանիմացիոն բաժանմունքի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է Գյումրիում տրիաժային ծառայություն ստեղծել՝ հաշվի առնելով նաև վերջին օրերին գրանցված մահերի թիվը, ընդ որում, մահվան երկու դեպքերը գրանցվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Գյումրի ԲԿ-ն ունի արհեստական շնչառության սարքեր, բայց մարզի միակ բազմապրոֆիլ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների բուժկենտրոնի վերապրոֆիլավորվելը նպատակահարմար չէ։ Քննարկվում է մարզում ևս մեկ բուժհաստատություն առանձնացնել դրական ախտորոշում ունեցող հիվանդների բուժման համար։
«Մենք քննարկում ունեցանք առողջապահական ոլորտի դերակատարների հետ, դիմեցինք նախարարություն, որպեսզի Գյումրի ԲԿ-ի տարածքում տրիաժ ծառայության համար առանձնացված միջավայր հնարավորինս արագ ձևավորվի կամ մեկ այլ տարածք ամբողջությամբ վերածվի համապատասխան ծառայություններ իրականացնելու համար։ Ես նաև դիմել եմ՝ երկարաժամկետ հեռանկարում առաջարկելով Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը վերածել կորոնավիրուսով հիվանդների համար սպասարկման բուժկենտրոնի։ Շենքային պայմանները, վիճակը այս պահին բավականին լավ են»,- պարզաբանում է Շիրակի մարզպետը:
Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ մարզում մտահոգիչ է նաև բուժանձնակազմի և ոստիկանության աշխատակիցների շրջանում վարակվածության թվի աճը։
Այդ բուժաշխատողներն ու ոստիկաններն ինքնամեկուսացած են: Ամենառիսկային օղակներում վարակի տարածումը կանխելու համար ձեռնարկվել են պաշտպանիչ հատուկ միջոցներ։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...