TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փրկարարներն անվտանգ դուրս են բերել Փամբակ գետն ընկած քաղաքացուն

15:38 05.06.2020

Հունիսի 5-ին՝ ժամը 12:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը։ Փրկարարները […]

̰
Վրաստանում քաղաքացին փակվել է բնակարանում և անկանոն կրակում է

15:29 05.06.2020

Վրաստանի ՆԳՆ պարեկապահակային ծառայության պետ Վաժա Սիրաձեի հայտարարությամբ՝ իրավապահները բանակցություններ են վարում զինված անձի հետ, ով փակել է Թբիլիսիի Վարկետիլի շրջանի բնակելի շենքում գտնվող բնակարանում: Ինչպես նա նշել է, զինված տղամարդը, ենթադրաբար, հարբած է և փակված է իր բնակարանում՝ շենքի առաջին հարկում: Տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա: Ոստիկանները բանակցում են օրինախախտի հետ: «Նա մի քանի […]

̰
Քաղաքացին ընկել է Փամբակ գետը․ դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

13:27 05.06.2020

Հունիսի 5-ին՝ ժամը 12:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տվել Ջորջ Ֆլոյդին, Մինեապոլիսի քաղաքապետն արտասվել է

13:06 05.06.2020

ԱՄՆ-ում՝ Մինեապոլիսում, հրաժեշտի արարողություն է անցկացվել ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Արարողությանը ներկա են եղել Ֆլոյդի ընտանիքի անդամները և հայտնի մարդիկ: Մասնավորապես, հրաժեշտի արարողության մասնակցելու են եկել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը, Մինեսոտայի սենատորը և Դեմոկրատական ​​կուսակցության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Էմի Կլոբուշարը: Ներկաները հարգել են Ֆլոյդի հիշատակը […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում

12:30 05.06.2020

Հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ի․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին

12:14 05.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը […]

̰
Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկ ընկած հատվածը փակ է լինելու

10:49 05.06.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 10:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը: Սահմանվել է այլընտրանքային ավտոճանապարհ․ Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի։

̰
Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտ․ տուժածի վիճակը ծանր է

10:23 05.06.2020

Հունիսի 4-ին՝ ժամը 23:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթուր Ա․-ն «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նորիկ Թ․-ին (ծնված 1959 թ․)։ Փրկարարները շտապօգնության […]

̰
Վաշինգտոնում ցույցերի ժամանակ 114 ոստիկան է տուժել

10:13 05.06.2020

Վաշինգտոնում անկարգությունները, որոնց պատճառը Մինեապոլսում ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահն էր, սկսվել էին շաբաթ օրը և շարունակվել մինչև չորեքշաբթի։ Այդ ընթացքում տուժել է 114 ոստիկան, 22-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, փոխանցում է National Post-ը։ Տուժած ոստիկանների մեծ մասի մոտ առկա են գլխուղեղային վնասվածքներ, ուղեղի ցնցում։ Ուիլյամ Բարի […]

̰
̰
Չինաստանի սուպերմարկետներից մեկում դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

09:33 05.06.2020

Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Դանակով զինված անձը ներխուժել է սուպերմարկետներից մեկն ու կոտորած իրականացրել։ ТАСС-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է 3 զոհի և 7 վիրավորի մասին։ Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, նա Չժան ազգանունով 35-ամյա քաղաքացի է։ Նրա նման արարքի շարժառիթները հայտնի չեն։ Երեկ դանակահարության դեպք էր […]

̰
Վթար Հնաբերդ գյուղում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

09:26 05.06.2020

Հունիսի 4-ին՝ ժամը 21:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարարտի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեստան-Դվին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1963 թ.) և «BMW» (վարորդ՝ […]

̰
Մուշի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

18:56 04.06.2020

Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը և գողացել հեռուստացույց ու համակարգիչ: Օպերատիվ խումբը մեկնել էր Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին […]

̰
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:52 04.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության […]

̰
Երևանում ավտոլվացման կետի 23-ամյա աշխատակցին դանակահարել են

13:35 04.06.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։ Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել […]

̰
Նորվեգիայում խոշոր սողանքը բնակելի տներ է քշել ծովը

12:45 04.06.2020

Նորվեգիայում՝ Կրակնեսեթում, սողանքը քանդել ու դեպի ծով է քշել ութ տուն: Այդ մասին հայտնում է Forbes-ը: Սողանքի լայնությունը կազմել է ավելի քան 600 մետր։ Սեյսմիկ ակտիվությունը շրջանում շարունակվել է մի քանի ժամ։ Ոստիկանությունը փրկարարական գործողություն է սկսել։ Ցամաքով դեպքի վայր հասնել չի հաջողվել, փրկարարական գործողությանը ուղղաթիռներ են ներգրավվել: Տարահանվել է 1 տեղացի, զոհեր չկան։

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 40 տարեկան, ամենատարեցը՝ 90

11:10 04.06.2020

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 14 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 56–ամյա տղամարդը մահացել է. նրան դուրս էին բերել հողաշերտի տակից

21:23 03.06.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է Վանաձոր քաղաքի բնաիչ, 56-ամյա Սպարտակ Հ.-ն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր մայիսի 27-ին: Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սպարտակ Հ.-ն «Գևորգյան […]

̰
̰
Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու փաստով հարուցվել է քրգործ

19:03 03.06.2020

Հունիսի 2-ին ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության […]

̰
ՃՏՊ-ի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

17:37 03.06.2020

Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու […]

̰
Հրապարակվել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամաններն այրելու և սուպերմարկետի ապակիները վնասելու տեսանյութը

16:25 03.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները: «Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է […]

̰
Հնդկաստանին սպառնում է վերջին 70 տարիների ամենաուժեղ փոթորիկը

16:14 03.06.2020

Հնդկաստանին սպառնում է վերջին 70 տարիների ամենաուժեղ փոթորիկը: «Նիսարգա» փոթորիկը սպառնում է հատկապես երկրի ամենամեծ քաղաքներից մեկին՝ Մումբային: Այդ պատճառով Հնդկաստանում առնվազն 100 հազար մարդ, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդները, տարհանվել են անվտանգ վայրեր: Որպես նախազգուշական միջոց՝ Մումբայի իշխանությունները վերջերս կառուցված դաշտային հոսպիտալից կորոնավիրուսի ավելի քան 150 հիվանդ են տարհանել։ Covid-19-ի հիվանդների համար նախատեսված ժամանակավոր հոսպիտալը […]

̰
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել

15:30 03.06.2020

Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1 262 մարդ: Նման տվյալներ հրապարակել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր: Երկրում համավարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 31 309-ի, վարակվածների թիվը՝ 558 237-ին: Միևնույն ժամանակ, առողջացել է 253 570 բրազիլացի: Չնայած վիճակագրության վատթարացմանը՝ Բրազիլիայի որոշ առաջնորդներ, ներառյալ […]

̰
Հրդեհ Ախուրյան գյուղի տներից մեկում

14:10 03.06.2020

Հունիսի 3-ին՝ ժամը 12։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։32-ին։

̰
Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին «ՎԱԶ-2107» ավտոմեքենան այրվել է

13:50 03.06.2020

Հունիսի 3-ին՝ ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել` […]

̰
Փարաքարում այսօր կորոնավիրուսից երիտասարդ է մահացել․ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի գրառումը

13:38 03.06.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 50 դեպք, նաև այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ: «Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, […]

̰
Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին

13:30 03.06.2020

2020թ. հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի 3 բնակիչներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ […]

̰
Ես նրան կարոտելու եմ շատ … Սարհատ Պետրոսյանի գրառումը մայրիկի մասին

12:58 03.06.2020

Օրեր առաջ հայտնել էինք՝  մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը՝ «Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարի նախկին աշխատակից Ռուբինա Ղազարյանցը։ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված իր մայրիկին: «Մայրիկիս մասին կարելիէ շատ բան գրել, ոչ որպես իմ/մեր մայրը, այլ որպես լրագրող, կազմակերպիչ, մարդկանց կարողությունները բացահայտող ու դրսևորվելու հնարավորություն տվող, […]

̰
Թբիլիսիում ագռավը հարձակվել է մարդկանց վրա

11:46 03.06.2020

Թբիլիսիի Կստավա փողոցում ագռավը հարձակվել է մի քանի մարդու վրա: Համացանցում միջադեպից կադրեր են հայտնվել։ Հարձակման ենթարկված 5 անձինք թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել էին «Նյու հոսպիտալ» հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են, որ տւժածներն օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ինչն է եղել ագռավի ագրեսիվության պատճառը, հայտնի չէ:  

̰
BACK_TO_TOP