11:32 03.06.2020
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ: Երեխան բազմաթիվ […]
10:56 03.06.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի: Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր: Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն: https://www.facebook.com/photo.php?fbid=2369436886690872&set=a.1392740684360502&type=3&theater
10:43 03.06.2020
Հունիսի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 400 քմ, Արարատ քաղաքում՝ 2․5 հա, Դալար գյուղում՝ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 200 քմ, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:57 03.06.2020
Հունիսի 2-ին՝ ժամը 17։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում այրվում են գազի հաշվիչներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ.Պետրոսյան փողոցի տներից մեկին հարակից ավտոկայանատեղիի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ […]
09:30 03.06.2020
Հունիսի 2-ին`ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․անհրաժեշտ է փկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 […]
22:46 02.06.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով ռասիզմի դեմ ԱՄՆ բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի 25-ամյա զարմուհի Յասմին Ջեքսոնը Instagram- ում հայտնել է, որ ռասայական ատելության հիմքով հարձակման է ենթարկվել: «Ինձ դանակահարել են յոթ անգամ անմիջապես իմ տան հարևանությամբ, որովհետև «ես սևամորթ եմ»: Այդ կինը հետապնդել է ինձ և դանակահարել: Նա ասել է՝ դրա […]
20:25 02.06.2020
Հունիսի 2-ին` ժամը 15։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի 10-րդ փողոցի 4-րդ շենքը վթարային է․ հիմնապատին առկա են ճաքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 4-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի (չբնակեցված) արտաքին երկշերտ տուֆե պատին (մոտ 36 […]
20:00 02.06.2020
Հունիսի 2-ին` ժամը 16։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տուֆով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաժակ Ա․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]
18:08 02.06.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը, որին ներկա է եղել ամբաստանյալ Անի Մինասյանը: Նիստի այս փուլում հարցաքննվել են քրեական գործում ներգրաված վկաներից չորսը։ Նախ՝ վկայություն տալու համար նիստերի դահլիճ է հրավիրվել այն բնակարանի սեփականատերը, որտեղ ընտանիքից հեռանալուց հետո վարձով բնակվել է 20-ամյա […]
17:42 02.06.2020
Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շները հարձակվել էին 2,5 տարեկան երեխայի վրա: Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրիի Մոր ու մանկան» հիվանդանոց, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: […]
17:27 02.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: «Գծային կայծակի հարվածը Երևանում։ Լուսանկարը՝ Արտակ Ալոյանի, 02.06.2020»,- գրել է Սուրենյանը:
14:34 02.06.2020
Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի «Գորնայա Արմենիա» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու […]
13:49 02.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սպիրիդոն Մ-ին՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Արթիկի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն […]
12:56 02.06.2020
Թայվանում Tesla Model 3 էլեկտրական մեքենան, որը շարժվում էր ավտոպիլոտով, ավտոճանապարհին բախվել է կողաշրջված բեռնատարին: Այդ մասին հայտնում է Taiwan English News-ը: Tesla-ի վարորդը բացատրել է, որ ինքն ավտոմեքենան վարել է Autopilot կիսաավտոմատ կառավարման ռեժիմով՝ ժամում մոտ 110 կմ արագությամբ: Ըստ նրա՝ էլեկտրոնիկան չի արձագանքել ճանապարհին գտնվող խոչընդոտին, ուստի ինքն է սեղմել արգելակը, բայց արդեն […]
12:44 02.06.2020
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքում մեքենան մխրճվել է ոստիկանական ուժերի մոջ՝ սևամորթ ամերիկացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին Twitter-ում հայտնել է Էրի շրջանի ղեկավար գործադիր տնօրեն Մարկ Փոլոնքարցը: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանք ստացել են լուրջ վնասվածքներ, բայց նրանց վիճակը կայուն է: Մեքենայի վարորդն ու ուղևորները ձերբակալված են: — Sophia Narwitz […]
12:30 02.06.2020
Իսպանիայում, մարտի սկզբից ի վեր առաջին անգամ, չի գրանցվել մահվան դեպք նոր տեսակի կորոնավիրուսից առաջացած բարդություններից: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակի հետևանքով զոհերի թիվը չի փոխվել և կազմում է 27127 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 286 հազարը: Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից […]
11:38 02.06.2020
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
11:38 02.06.2020
Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ: SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:07 02.06.2020
Հունիսի 1-ին՝ ժամը 23:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Կ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, […]
09:51 02.06.2020
Հունիսի 1-ին` ժամը 15։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի […]
09:26 02.06.2020
Հունիսի 1-ին` ժամը 22:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Սի Փի Էս» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Հենրի Ա․) և «ՎԱԶ 2110» մակնիշների […]
08:20 02.06.2020
Մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Պառավյանն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքից Անտառաշերտ տանող դաշտային ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Պառավյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
21:26 01.06.2020
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Վարսեր գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Մ.-ն Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած «ՅՄԶ» մակնիշի տրակտորով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]
18:39 01.06.2020
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկուական մարտական հաշվարկ:
17:45 01.06.2020
Ցուցարարները հավաքվել են Թրաֆալգարյան հրապարակում և Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան շենքի առջև:
17:15 01.06.2020
2019-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու […]
17:05 01.06.2020
Հունիսի 1-ին՝ ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել […]
14:53 01.06.2020
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Այսօր երեխայի մոտ դրական դինամիկա կա»,- SHANTNEWS.am– ին հայտնեց,«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած […]