Գյումրիում կայացել է 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Գյումրիում կայացել է 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը

18:08 02.06.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը, որին ներկա է եղել ամբաստանյալ Անի Մինասյանը:

Նիստի այս փուլում հարցաքննվել են քրեական գործում ներգրաված վկաներից չորսը։

Նախ՝ վկայություն տալու համար նիստերի դահլիճ է հրավիրվել այն բնակարանի սեփականատերը, որտեղ ընտանիքից հեռանալուց հետո վարձով բնակվել է 20-ամյա մայրն իր երեխայի հետ։

Լսողության խնդիրներ ունենալու պատճառով Ռոբերտ Ներսիսյանը դատավորի հարցերին պատասխանել չի կարողացել, նրան դատարան կհրավիրեն  հաջորդ նիստի ընթացքում լսողական սարքով ապահովելուց հետո։

Դատարանում ցուցմունք են  տվել նաև Անի Մինասյանի ամուսինը՝ Արթուր Ալեքսանյանը, սկեսուրը՝ Սուսաննա Այվազյանն ու սկեսրայը՝ Գրիգոր Ալեքսանյանը, որոնք ասել են, թե հարսի հետ ընտանիքում հարաբերությունները եղել են նորմալ, որևէ միջանձնային խնդիրներ չեն եղել մինչ այն պահը, երբ Անին, երեխային թողնելով տանը, հանկարծակի հեռացել է, իսկ նրան հայտնաբերել են մոտ մեկ շաբաթ անց:
Տնից հեռանալու որևէ պատճառ երեխայի մայրը ընտանիքի անդամներին այդպես էլ չի ներկայացրել, միայն ցանկություն է հայտնել առանձին ապրել: Երեխային նրա խնամքին են փոխանցել ու օգնել ֆինանսապես։
Երեխայի սպանության մասին ընտանիքի անդամներն իմացել են ԶԼՄ-ներից ու Անիի տատիկից։

Վկաներից վերջինը եղել է այն աղբատարի վարորդը, որը Սպիտակի հիվանդանոցի մոտակայքից աղբի հետ երեխայի մարմինը տեղափոխել է կենտրոնական աղբանոց։

Մյուս վկաների չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հունիսի 30-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

20:07 16.07.2025

Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...

SHANTNEWS

20:00 16.07.2025

SHANTNEWS

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

19:57 16.07.2025

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

19:53 16.07.2025

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...

Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

19:49 16.07.2025

Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ -սննդի […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

19:44 16.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...

BACK_TO_TOP