14:20 06.05.2020
Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են:
«Սահմանափակումները հանվեցին, մենք սպասում ենք վարակման ու կոնտակտայինների շատ դեպքերի: Մարզում վիճակը վերահսկելի է, դեպքը գրանցվում է, պարզվում են շփման շրջանակները, կոնտակտավորները մեկուսացվում են հյուրանոցում, իսկ դրական դեպքերը տեղափոխվում և բուժում են ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում»,- նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Ըստ բաժնի պետի` մարզում մինչ օրս առողջացել է 21 քաղաքացի, կրկնակի վարակման դեպքեր չկան, իսկ մեկուսացվածների և բուժում ստացողների մեջ կան և՛ երեխաներ, և՛ երիտասարդներ, բայց գերակշռող են միջին և բարծր տարիքի մարդիկ:
«Մենք մարզում ունենք երկու խոշոր օջախ, մեկը Անիի տարածաշրջանն է, մյուսը՝ Գյումրին։ Արթիկում հաստատված դեպքը, բարեբախտաբար, շարունակություն չունեցավ: Երկու օջախներն էլ վերջնականապես լոկալիզացված չեն, օրինակ՝ երեկ վարակման երկու դրական դեպք ենք ունեցել Անիի տարածաշրջանի Ջրափի և Շիրակավան գյուղերից, իսկ Գյումրիի ամենախոշոր օջախը դա դեղատներից մեկն է, որտեղից շփման շրջանակներից դեռ կոնտակտավորներ են հայտնաբերվում, իսկ եկեղեցու մոմավաճառի թեստի դրական պատասխանից հետո այլ վարակակիրներ չեն հայտնաբերվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Լեյլի Ասլանյանը:
Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետի փոխանցմամբ՝ հիմա հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների թեստավորման գործընթացը կատարվում է ավելի հաճախակի և այլ ընթացակարգով, որպեսզի մինչ 14-օրյա մեկուսացման ժամկետի ավարտը հայտնաբերվեն ու առանձնացվեն դրական դեպքերը:
«Կոնտակտավորների հետ շփված և մեկուսացված քաղաքացիներին հիմա թեստավորում են այլ կերպ: Ճիշտ է, դա կատարում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները, և դա ավելի մասնագիտական գործընթաց է, բայց որքան տեղյակ եմ, թեստավորում անցկացնում է երեք օրը մեկ ընդմիջումներով: Սա ավելի արդյունավետ է համարվում և մինչև 14-օրյա ժամկետի ավարտն արդեն դրական դեպքերն առանձնացվում են, և կանխում ենք մյուսների վարակումը»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Շիրակի մարզից Ծաղկաձոր տեղափոխված քաղաքացիներ ևս կան, մինչ օրս տեղափոխվել է 23 քաղաքացի, նրանք գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում` բուժանձնակազմի հատուկ հսկողության տակ:
«Անախտանիշ ընթացքով 23 հոգի տեղփոխվեցին Ծաղկաձոր, այսինքն՝ նրանք այն քաղաքացիներն են, որոնց թեստավորման պատասխանները եղել են դրական, բայց հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չունեն: Այնտեղ նրանց ջերմաչափում են ու հետևում հիվանդության ընթացքին, այդպես մենք նաև բեռնաթափեցինք մեր ինֆեկցիոն հիվանդանոցը՝ տեղ ազատելով միջին և բարդ ընթացք ունեցողների համար»,- նշեց Լեյլի Ասլանյանը:
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը դեռ գերբեռնված չի աշխատում, բայց վարակման դեպքերի թվի աճ եթե լինի, կան նաև մշակված այլ սցենարներ: Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը նշել է, որ առողջապահության նախարարն ու փոխնախարարը եղել են մարզում, շրջել մի քանի բուժհաստատություններով ու շինություններով, քննարկել հետագա քայլերն ու կառույցները վարակակիրների համար մեկուսարաններ դարձնելու տարբերակները: Քանի որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը վերակենդանացման բաժանմունք չունի, բոլոր ծանր ընթացքով հիվանդները տեղափոխվում են Երևան:
«19 քաղաքացիներ գտնվում են մայրաքաղաքում, ևս մեկին պատրաստվում ենք այսօր տեղափոխել: Երևանում հատուկ մասնագետներ կան, նրանց հետ քննարկում ենք, որից հետո միայն կազմակերպում ծանր ընթացքով քաղաքացիների տեղափոխումը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան դեպքերը 4-ն են, մահացած չորրորդ քաղաքացին`64-ամյա կինը գյումրեցի էր, նրա աղջիկն այս պահին բուժում է ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում: Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...