19:06 29.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզվող անձն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ էր արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին:
Դեպքի վայրի զննությամբ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել էին հրազենային բազմաթիվ վնասվածքներ, գնդակներ:
Քննությամբ պարզվել էր քաղաքացու ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ, որի բնակարանում, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել էին կանեփի աճեցված բույսեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:58 26.07.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել15:50 26.07.2025
Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...
15:45 26.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ ՀաջիևԳերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...