Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը, ծովում դեգերող զբոսանավերը, ուժասպառ բժիշկները. ի՞նչ է պետք իմանալ կորոնավիրուսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը, ծովում դեգերող զբոսանավերը, ուժասպառ բժիշկները. ի՞նչ է պետք իմանալ կորոնավիրուսի մասին

18:42 13.02.2020

COVID-19 անվանումը ստացած նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է լարված պահել ողջ մոլորակը և տարբեր երկրների իշխանություններին ստիպում է ծայրահեղ միջոցների դիմել:

Առաջին անգամ կարանտին է հայտարարվել Չինաստանի սահմաններից դուրս. Վիետնամի իշխանությունները 20 օրով մեկուսացրել են 10 հազար բնակչություն ունեցող Շոնլոյ բնակավայրն այն բանից հետո, երբ այնտեղ գրանցվել է վարակի 6-րդ դեպքը:

Ճապոնիայի ափերին շարունակում է կարանտինում մնալ Diamond Princess զբոսանավը, որի ուղևորներից ևս 44 հոգու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել՝ այսպիսով նավի վարակակիրների թիվը հասել է 219-ի: Ճապոնիայի իշխանությունների որոշմամբ՝ փետրվարի 14-ից զբոսանավը կարող են լքել միայն 80 տարեկանից բարձր ուղևորները, ովքեր ունեն այլ հիվանդություններ և ում նավախուցը չունի պատուհան:

Կորոնավիրուսի պատճառով ծովում դեգերումների մեջ է հայտնվել մեկ այլ զբոսանավ: Չնայած նավի շուրջ 2300 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել, հինգ երկրների նավահանգիստները չեն ընդունել նավը: Westerdam զբոսանավի վերջին կայարանը պետք է լիներ Ճապոնիան, սակայն երկրի իշխանությունները նավում գտնվողներից ոչ ոքի թույլ չեն տվել ցամաք դուրս գալ: Ճապոնիայի օրինակին են հետևել Ֆիլիպինները, Գուամը, Թայվանը, Թաիլանդը:

Ի վերջո, Կամբոջայի իշխանությունները համաձայնել են ընդունել նավը: Նավի ուղևորները չարտերային թռիչքներով կմեկնեն իրենց երկրներ:

Իսկ Չինաստանում թե՛ մահացածների, թե՛ վարակակիրների թիվը վերջին մեկ օրում կտրուկ աճել է. հիվանդությունը 254 մարդու կյանք է խլել՝ ընդհանուր զոհերի թիվը հասցնելով ավելի քան 1350-ի: Իսկ նոր վարակակիրների թիվն ավելացել է ավելի քան 15 հազարով: Ընդհանուր առմամբ, աշխարհում կա կորոնավիրուսի 60 հազար վարակակիր:

Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահության հանձնաժողովը կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը բացատրում է ախտորոշման նոր մեթոդով: Բժիշկները COVID-19 վիրուսի վարակակիրների շարքին են դասում նաև այն հիվանդներին, ովքեր ունեն կլինիկական ախտանիշներ, ում մոտ, սակայն, կորոնավիրուս չի ախտորոշվել: Ըստ բժիշկների՝ կլինիկական ախտորոշումը հիվանդներին թույլ կտա բուժում ստանալ հիվանդության նախնական փուլում:

Մինչ բժիշկներն իրենց չխնայելով պայքարում են հիվանդների կյանքի համար, սոցիալական ցանցերում լայն տարածում են ստացել չինացի ուժասպառ բուժաշխատողներին պատկերող լուսանկարները:

Ուհանում կորոնավիրուսով հիվանդներին բուժող հարյուրավոր բժիշկներ ու բուժքույրներ էլ կարճ կտրել կամ բոլորովին սափրել են գլուխները՝ որպես հիվանդության տարածման կանխարգելիչ միջոցառում:

Թե երբ հիվանդությունը կնահանջի, առայժմ հայտնի չէ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դժվարանում է կանխագուշակել կորոնավիրուսի համաճարակի ավարտը:

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնել է, որ 2020թ. առաջին եռամսյակում նավթի համաշխարհային պահանջարկը մեծապես կնվազի, քանի որ Չինաստանում փակվել են գործարաններ, միլիոնավոր մարդիկ չեն օգտվում տրանսպորտից:

COVID-19 վիրուսի պատճառով համաշխարհային բազմաթիվ միջոցառումներ չեղարկվել են, այդ թվում՝ Շանհայի Նորաձևության շաբաթը, Բարսելոնում նախատեսված հեռահաղորդակցության համաշխարհային կոնգրեսը, ռեգբիի մրցաշարեր Սինգապուրում և Հոնկոնգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP