15:00 18.11.2019
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով նրան հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա ամուսինը: Նույն օրը նա ներկայացել է Քաջարանի բաժանմունք, ներկայացրել հանցագործության գործիքը և տվել խոստովանական բացատրություն: Կինը հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...
17:54 22.05.2025
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...
17:46 22.05.2025
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայությանՄայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...
17:37 22.05.2025
Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...
17:30 22.05.2025
ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբՍոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...