TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 26-ի

16:38 13.07.2019

Սոմալիի Կիսմայո նավահանգստային քաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թվում կան օտարերկրացիներ և Ջուբալենդի նախագահ Ահմե Մոհամմեդը: Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել են Քենիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Տանզանիայի քաղաքացիներ: Հավելենք, որ հարձակմանը մասնակցել է պայթուցիկով լի մեքենան վարած […]

̰
Բուսաբանական այգում առաջացած հրդեհը մարվել է

16:10 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 10:18-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:  

̰
Փլուզում Ամասիա գյուղում. տուժածներ չկան

15:50 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 11:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26-րդ փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել մասնակի փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի բնակարաններից մեկի լոգարանի հատակի երկաթբետոնյա կառուցատարրերից մոտ 2 […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է Toyota-ի վրա

15:26 13.07.2019

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա: Toyota-ի վարորդն ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի […]

̰
188 օրում 165 զոհ. ՃՈ-ն մեղմ քաղաքականություն է վարում. «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր

15:19 13.07.2019

Այն ամենը, ինչ այսօր կատարվում է փողոցներում, համակարգի թերի աշխատանքի հետևանքն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Նրա խոսքով՝ ՃՈ-ն զբաղվում է միայն վերահսկողությամբ և մեղմ քաղաքականություն է վարում, մյուս կողմից, երթևեկության պայմանները բարենպաստ չեն, ճանապարհներն էլ կահավորված չեն: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադրի պնդմամբ՝ անկախացումից ի […]

̰
Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են քաղաքացուն խոշտանգելու մեջ

14:46 13.07.2019

ՀՀ ոստիկանության երկու պաշտոնատար անձ հանցագործություն կատարած քաղաքացուն ավտոմեքենայով Ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում խոշտանգել են նրան, գրում է «Փաստինֆո»-ն: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 2-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազորը և նույն բաժանմունքի օպերլիազորը Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացից քաղաքացուն ավտոմեքենայով ոստիկանության […]

̰
Իրկուտսկի ջրհեղեղի հետևանքները չեզոքացնելու համար ներգրավվել է Ռուսաստանի բանակը

14:45 13.07.2019

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած հեղեղումներից հետո զինված ուժերի խմբավորումներից մեկը ներգրավվել է աղետի հետևանքների չեզոքացմանը։ Զինվորականները, ըստ այսօրվա հաղորդագրության, արդեն մաքրել են հեղեղված տարածքի 70 տոկոսը։ «Ընդհանուր մաքրվել է հեղեղից տուժած 44,2 հեկտար տարածք, նշանակված շրջանում մնում է մաքրել 12,8 հեկտար։ Մաքրման ենթակա շրջանի ընդհանուր տարածքը 57 հեկտար է»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բուն […]

̰
Հրդեհների թիվը մի քանի անգամ ավելացել է

14:30 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը որոշ տվյալներ է ներկայացրել հանրապետության տարածքում գրանցվող հրդեհների վիճակագրության վերաբերյալ: «2019 թվականի առաջին կիսամյակում, համեմատած 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, մենք ունեցել են աճ` հրդեհների հետ կապված: Եթե վերցնենք ընդհանուր հրդեհների թիվը, ապա այն 2.1 տասնորդական անգամ ավելի է, քան նախորդ տարի: Եթե վերցնենք միայն բուսածածկ, խոտածածկ տարածքների […]

̰
Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է

13:52 13.07.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, […]

̰
Ավտովթար Երևանում. կան զոհեր

13:34 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նույն օրը «Մերսեդես»-ի վարորդ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը և ուղևոր, 20-ամյա Ժորա Արամյանը գիտակցության չգալով մահացել են: Կատարվում է նախաքննություն:

̰
Կիևում հեռուստաընկերություններից մեկի շենքի վրա կրակել են ականանետով

13:11 13.07.2019

Ուկրաինայի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել «112 Ուկրաինա» հետուստաընկերության շենքը։ Անհայտ անձինք նռնականետով կրակել են շենքի ուղղությամբ։ Կրակոցը հավանաբար դիպուկ չի եղել, քանի որ արկը դիպել է շենքի պատին, ոչ ոք չի վնասվել։ Կիևի իրավապահները այս հարձակումը որակել են որպես ահաբեկչություն։ Հարձակումը գործողների ինքնությունը դեռ չի պարզվել։ Հարձակումը եղել է գիշերը, և ոստիկանությանը ժամը 03։40-ին դրա […]

̰
Վայոց ձորի մարզում տղան փրկել է ընկերոջ կյանքը և ջրահեղձ եղել

12:51 13.07.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչութունում շարունակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքնննությունը: Այս տարվա հունիսի 1-ին ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա […]

̰
Հրդեհ Բուսաբանական այգում. ժամանել է 4 մարտական հաշվարկ

11:37 13.07.2019

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Նա ասաց, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեռևս հրդեհը չի մարվել, սակայն զոհվածներ և տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառը […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

10:25 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 18:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ քարերը (մոտ 10 քար) թափվել են ճանապարհի երթևեկելի […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

10:14 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական […]

̰
Տավուշում վարորդը մեքենայով բախվել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին. կան տուժածներ

23:52 12.07.2019

Հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ […]

̰
Հորդառատ անձրևից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է

23:38 12.07.2019

Հուլիսի 12-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրևից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են […]

̰
Երևանի այգիներից մեկում ծառը պոկվել և ընկել է մի կնոջ ու փոքր երեխայի վրա

23:09 12.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ավագյանն իր էջում գրել է, որ Երևանի այգիներից մեկում ծառը պոկվել և ընկել է մի կնոջ ու փոքր երեխայի վրա։ «Սարսափելի ա ուղղակի: Քիչ առաջ Պապլավոկի այգում ծառը պոկվեց ու ընկավ մի կնոջ ու փոքր երեխայի վրա: Բարեբախտաբար, շատ լուրջ վնասվածքներ չկան, կնոջ գլուխն ա ցավում, սառը թրջոց դրեցին»,- գրել է նա:

̰
Գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը հայտնի է

21:16 12.07.2019

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝  ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Մենք հիմա էլ ենք գտնվում դեպքի վայրում, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, մարմինը մասնաստված […]

̰
Գյումրու կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60-ամյա մի կնոջ

20:36 12.07.2019

Հուլիսի 12-ին՝ ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ Երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի կայարանի սկզբնամասում […]

̰
Կենդանիների անկման դեպքերը շարունակվում են

18:51 12.07.2019

Ավելացել է այն կենդանիների թիվը, որոնք անկել են Սևանա լճի հարակից հատածներում՝ կասկածներ առաջացնելով, որ անկման պատճառը լճի ջուրն է, որից խմել են կենդանիները: «3, թե 4 գլուխ նոր անկման դեպք է գրանցվել Լիճքի տարածքում»,-  SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Համբարձում Համբարձումյանը նաև հիշեցրել է, թե որ […]

̰
ՌԴ-ում մայրը համակարգչային խաղ խաղալու համար ծեծելով սպանել է իր մանկահասակ երեխային

18:00 12.07.2019

ՌԴ Լենինգրադի շրջանում ավարտվել է 38-ամյա կնոջ՝ իր 4-ամյա երեխային սպանելու գործով քննությունը, գրում է Vesti-ին: Կինը մեղադրվում է «մարդու առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու և անզգուշությամբ մահվան հասցնելու» հոդվածով: Քննության ընթացքում մայրը խոստովանել է մեղքը: Կինը պատմել է, որ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վերադարձել է տուն և տեսել, որ իր տղան համակարգչով խաղ է խաղում: […]

̰
Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում

13:00 12.07.2019

Հուլիսի 12-ին՝ ժամը 01:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ): Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին: Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես […]

̰
Վթար Իսակովի պողոտայում. կա տուժած

12:09 12.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 19:48-ին, այլ կանչի մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Հ.Ե.-ն, հոսպիտալացվել է «Նորք-Մարաշ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան:

̰
Վահագնի թաղամասում շունը հարձակվել է բնակիչների վրա

12:04 12.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 17:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասում շները (2 հատ) հարձակվում են բնակիչների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Վահագնի թաղամասում ապրող մի քանի բնակիչների […]

̰
Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. կան զոհեր և վիրավորներ

11:50 12.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 23:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ […]

̰
Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

11:44 12.07.2019

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկու օր առաջ կեսգիշերին կտրած-ծակած վնասվածքներով «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ տղամարդը դեպքի մասին մանրամասները պատմել է բժիշկներին ու ասել, որ իրեն դանակահարել է 43-ամյա կինը: Հայտնի է, որ կինն արդեն ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է դանակահարել ամուսնուն: Որոշ տեղեկությունների համաձայն` գումարային հարցերի պատճառով են […]

̰
Ինգուշեթիայում մորաքրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված աղջկա վիճակը բարելավվում է

11:14 12.07.2019

Ինգուշեթիայում մորաքրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 7-ամյա երեխայի վիճակը բարելավվում է, գրում է Ria Novosti-ին: Հիվանդանոցից նշում են, որ երեխայի վիճակը կայունացել է: «Աղջկա ինքնազգացողությունը լավացել է, նա սկսել է ավելի լավ սնվել, արդեն պաղպաղակ է ուտում: Շարունակվում է համակարգային բուժումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ինգուշեթիայում քննչական մարմինները 7-ամյա երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով […]

̰
Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ

10:18 12.07.2019

Հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» […]

̰
Արմավիր քաղաքում քաղաքացին ընկել է ջրհորը

10:06 12.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին […]

̰
BACK_TO_TOP