00:16 18.10.2018
Այսօր՝ ժամը 21-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում։ Բախվել են բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։ Բեռնատար գնացքի վարորդը նկատել է շրջված մեքենան, արգելակել է, բայց բախումից խուսափել չի կարողացել։ Գնացքը հարվածել է մեքենային և մի քանի մետր հրել այն։ Մեքենայում եղել է միայն վարորդը, որը հասցրել է դուրս գալ մինչև գնացքի հետ բախումը։ Նա չի տուժել։
«Գնացքն ընթանում էր մեծ արագությամբ։ Բախում եղել է, գնացքը մի քանի մետր հրել է մեքենան։ Գնացքը արգելակելուց հետո միանշանակ մոտավորապես 50 մետր գնում է։ Մեքենավարը շատ արագ նկատել է, որ գծերի վրա շրջված մեքենա կա և արգելակել է։ Մեքենայի մեջ մարդ չի եղել։ Գծերի վրա արգելափակված է եղել դատարկ մեքենան։ Քննությունը կպարզի , բայց երևում է, որ մեքենան ճանապարհից դուրս է եկել և շրջվել գծերի վրա»,- shantnews.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրիի երկաթգծի կայարանի միավորման» տնօրեն Վահան Գասպարյանը։
Նշենք, որ Գյումրիի Երևանյան խճուղում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Փողոցի մի մասը փակված է և շրջանցիկ ճանապարհով են վարորդները երթևեկում։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը փորձել է շրջանցել փոսերն ու դիտահորերը և հարվածել է նոր տեղադրված եզրաքարերին ու կորցրել կառավարումը։
Երկաթուղայինները մեքենան դուրս են բերել երկաթգծից, չափագրումներ կատարել՝ ստուգելու համար արդյոք չեն խախտվել գծերը, որից հետո բեռնատարը շարունակել է ճանապարհը։
https://www.youtube.com/watch?v=CAYxwy1qlMU&feature=youtu.be
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...