TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Օպերատիվ վիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 14-ից 15-ը)

13:36 15.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։

̰
Кaмаз-ը կախվել է ձորի պռնկին

09:27 15.12.2017

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 03.30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ, 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Դիլիջանի ոլորանում իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ավտոմեքենայով կախվել ձորի պռնկին։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

̰
Քաղաքացին մնացել էր կամրջի տակ

09:19 15.12.2017

Այս գիշեր՝ ժամը 03.00 ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1994 թ. ծնված Ա. Չ.-ին, ով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

̰
Լիճքի պղնձի հանքավայրում բեռնատարի շրջվելու հետևանքով վարորդը մահացել է

16:27 14.12.2017

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։

̰
ՊՊԾ նախկին աշխատակիցը 220 մանր եղջերավոր կենդանի է գողացել. ՀՔԾ

15:34 14.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ` խմբով, 2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ:

̰
Բախվել են Nissan-ը և տանկեր փոխադրող քարշակը

13:21 14.12.2017

Երեկ՝ ժամը 18.20-ի սահմաններում «Էրեբունի» թանգարանի մոտ բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 39 փողոցի 11 տան բնակիչ 28-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 20 NM 001 համարանիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած ՀՀ ՊՆ տանկեր տեղափոխող Hino մակնիշի ՊՆ 3334 Տ համարանիշի քարշակը:

̰
20 000 դոլարով պատվիրել էր ամուսնու սպանությունը

13:04 14.12.2017

2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դին` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 12-13)

11:32 14.12.2017

Դեկտեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

̰
Կանադայում աղետի է ենթարկվել մարդատար օդանավ

11:21 14.12.2017

Դեպքը տեղի է ունեցել Ֆոն Դյու Լակ կոչվող օդանավակայանի մոտ՝ թռիչքից անմիջապես հետո: Փրկարար ծառայությունից ասել են, որ զոհեր չկան, մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել:

̰
Եվրոպայում տարանցիկ գազամատակարարումը վերականգնվել է

13:55 13.12.2017

Գազամատակարարումը դադարեցվել էր OMV նավթագազային ընկերության տեղաբաշխման կայանում տեղի ունեցած պայթյունի պատճառով:

̰
Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել

13:48 13.12.2017

Իրանի արևելքում՝ Քերման նահանգում, նոր երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով 58 մարդ է տուժել:

̰
Սևանում 4 հոգի թունավորվել է  շմոլ գազից

11:20 13.12.2017

Երեկ ժամը 23.45-ին, Սևանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հասմիկ Գ.-ն, 2007 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1972 թ. ծնված Մարինե Գ.-ն և 2002 թ. ծնված Գուրգեն Մ.-ն:

̰
Էջմիածնում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր

19:36 12.12.2017

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը. վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

̰
Իրանում երկրաշարժից 17 վիրավոր կա

19:16 12.12.2017

Իրանի Քերմանի նահանգում այսօր տեղի ունեցած երկրաշարժից 17 մարդ է տուժել։ Այս տեղեկությունները Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի բժշկական կենտրոնի ղեկավարին։

̰
Մեքենան արգելափակվել է ձյան մեջ

16:55 12.12.2017

Այսօր՝ ժամը 16:22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայրում աշխատող փրկարարները հայտնել են, որ Կայք գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի 30 UO 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ

̰
7-8 բալանոց երկրաշարժ Իրանում

12:57 12.12.2017

Այսօր, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

̰
Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

12:02 12.12.2017

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում

10:58 12.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։

̰
Գյումրիում այրվածը ազգությամբ վրացի է

10:27 12.12.2017

Երեկ կեսգիշերին հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի նախկին Լենկոշ գործարանի հարեւանությամբ գտնվող տնակում: Ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել 6 քմ տարածքով ինքնաշեն տնակը: Դեպքի վայրում աշխատող փրկարարների խումբը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տնակում հայտաբերել է այրված դի: Պարզվել է՝ մահացածը 1952 թվականին ծնված, ազգությամբ վրացի Գեորգի Ստեփանիձեն է, ով երկար տարիներ բնակվում է Գյումրիում:

̰
19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

09:53 12.12.2017

Դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Հրդեհված տնակում հայտնաբերվել է բնակչի մոխրացած դին

09:22 12.12.2017

Դեկտեմբերի 12-ին ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

̰

21:21 11.12.2017

Համացանցում հայտնվել է չինացի ռուֆերի տեսագրությունը, որը նկարահանել է սեփական մահը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

̰
Ճշտվում են Գավառում հնչած կրակոցների մանրամասները

17:22 11.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք, հայտնում են քննչական կոմիտեից:

̰
Շարունակվում է անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը

17:13 11.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, փոխանցում են ԱԻն լրատվականից:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում

15:01 11.12.2017

ստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։

̰
Դանակահարություն Գյումրիում

11:37 11.12.2017

Կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վնասվածքով երեկ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Այգաբաց փողոցի բնակիչ 30 ամյա Արտյոմ Տոնոյանը: Իրավապահները պարզել են,որ երիտասարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ, ինչի արդյունքում Արտյոմ Տոնոյանին դանակով վնասվածքներ է ստացել:

̰
Ձնահոսքի հետևանքով Իրանում 9 լեռնագնաց է զոհվել

11:24 11.12.2017

Իրանի Լորեստան գավառի Օշթորանքուհ լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով ինը լեռնագնաց է մահացել:
Դեկտեմբերի 6-ին իրանական Մեշհեդ քաղաքից տեղացի գիդի ուղեկցությամբ Օշթորանքուհ լեռ էին բարձրացել 14 լեռնագանցներ: Վերելքի հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին խմբից ահազանգ է ստացվել, որ իրենք մնացել են ձնահոսքի տակ: Դեպքի վայր հասած փրկարարները գտել են 6 կենդանի մնացած լեռնագնացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:

̰
Չինաստանում հրդեհվել է 16-հարկանի աշտարակը

10:11 11.12.2017

Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե աշտարակներից մեկը: Հրդեհը տեղի է ունեցել Սիչուան նահանգի տաճարային համալիրներից մեկում: Հրդեհի մարման համար շուրջ 4 ժամ է պահանջվել: Այրվել է նաև երկհարկանի աղոթասրահը: 16-հարկանի պագոդան Ասիայի ամենաբարձր փայտե կառույցն էր: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

̰
Կալիֆորնիայի հրդեհը սպառնում է նոր քաղաքների

09:48 11.12.2017

Հարավային Կալիֆորնիայում օրեր շարունակ մոլեգնող հրդեհը այժմ սպառնում է Սանտա Բարբարա և Կարպինտերիա քաղաքներին: Հրդեհի տարածմանը մեծապես նպաստում են ուժգին քամիները: Տեղի իշխանությունները նոր տարհանումներ են իրականացրել: Հրշեջները հայտարարել էին, որ մեծ առաջընթաց են գրանցել հրդեհների մարման գործում: Հրդեհի մյուս օջախները հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել, սակայն «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը զսպել առայժմ չի […]

̰
Զիլը բախվել է Մերսեդեսին

09:12 11.12.2017

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18:53-ին Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում «ԶԻԼ-130» մակնիշի 34 QU 262 պետհմարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է կայանած «Mercedes C» մակնիշի 35 MS 577 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Տ. Պ.):

̰
BACK_TO_TOP