ՊՊԾ նախկին աշխատակիցը 220 մանր եղջերավոր կենդանի է գողացել. ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

ՊՊԾ նախկին աշխատակիցը 220 մանր եղջերավոր կենդանի է գողացել. ՀՔԾ

15:34 14.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ` խմբով, 2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ: 

Նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, մինչև 2017 թվականի հունիսը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում աշխատած Սամվել Դանիելյանն ու նրա ընկերները` Ռուստամ Ջավոյանը, Անդրանիկ Խաչատրյանը և Էդվարդ Մելիքսեթյանը, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2017 թվականի հունվարից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում, խմբով, կողպեքը կոտրելու կամ դուռը տեղահան անելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարբեր համայնքների բնակիչների անասնագոմեր և այնտեղից հափշտակել 220 գլուխ մանր եղջերավոր անասուններ: Այնուհետև դրանք բեռնել են Է. Մելիքսեթյանի և Ա. Խաչատրյանի ավտոմեքենաները և դրանց գողացված լինելու հանգամանքը թաքցնելով` վաճառել են տարբեր անձանց՝ ստացված գումարը բաժանելով իրար միջև:

Հերթական հափշտակությունից հետո գողոնը Կոտայքի մարզի բնակչին վաճառելու պահին հիշյալ անձինք բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ նշված անձինք հափշտակել են ընդհանուր առմամբ 7,5մլն ՀՀ դրամ արժողությամբ մանր եղջերավոր անասուններ: Մասնավորապես, Ս. Դանիելյանին ու Ա. Խաչատրյանին վերագրվում է անասնագողության 23, Էդվարդ Մելիքսեթյանին`18, իսկ Ռուստամ Ջավոյանին` 16 դրվագ:

Նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Սամվել Դանիելյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

Անդրանիկ Խաչատրյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

Էդվարդ Մելիքսեթյանին՝ 1դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

Ռուստամ Ջավոյանին՝ 13 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 3 դրվագով՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 3-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

16:36 14.08.2025

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան […] ...

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

16:30 14.08.2025

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

Ծնողների կարևորագույն առաքելություններից մեկը երեխայի անվտանգության ապահովումն է, այդ թվում`ավտոմեքենայում: Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը: Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր […] ...

Նուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

16:24 14.08.2025

Նուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշեն թռչնաբուծարանի մոտակա տարածքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ և ծղոտե պարկ, որոնց մեջ եղել է որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ և զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...

Այդպիսի «գնացքներ» հազվադեպ են գալիս, և դրանց «ոչ» ասելը բարդ է․ Մարտինես

16:17 14.08.2025

Այդպիսի «գնացքներ» հազվադեպ են գալիս, և դրանց «ոչ» ասելը բարդ է․ Մարտինես

«Բարսելոնայի» արդեն նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որն օրեր առաջ անակնկալ տեղափոխվեց «Ալ Նասր», առաջին անգամ խոսել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, հայտնում է Marca-ն: Մարտինեսը խոստովանել է, որ տեղափոխության որոշումը հեշտ չի եղել։ Նա նշել է, որ եթե «Բարսելոնայի» հետ ունենար մեկ տարուց ավելի պայմանագիր, ապա որոշում կայացնելիս ավելի երկար կմտածեր։ «Ես «Բարսայում» ցածր աշխատավարձ […] ...

ՄԻՊ ներկայացուցիչները արագ արձագանքման այց են իրականացրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

16:12 14.08.2025

ՄԻՊ ներկայացուցիչները արագ արձագանքման այց են իրականացրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Ուսումնասիրվել են անձի իրավունքների […] ...

Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

16:06 14.08.2025

Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա հետևանքով աղտոտվել են լցակույտերի հարևանությամբ […] ...

BACK_TO_TOP