14:24 28.11.2017
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսու մեջ հափշտակել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր: Պարզվել է, որ գողացված բանկային քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քննչական կոմիտեից հորդորոնում են նրանց, ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...
18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում էԳազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...
17:54 14.08.2025
Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...
17:45 14.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովինՔաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...
17:37 14.08.2025
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացուՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...