Մանկապարտեզի պատանդառուն ձերբակալվեց. Քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+25.09 oC

Մանկապարտեզի պատանդառուն ձերբակալվեց. Քննչական կոմիտե

14:22 31.10.2017

Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող, հայտնում են Քննչական կոմիտեից: 

Հիշեցնենք, որ երեկ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատանդառուն վնասազերծվել է, իսկ երեխան՝ անվնաս ազատ արձակվել: Վնասազերծման ընթացքում տղամարդը դանակով վնասել է ինքն իրեն և անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը, մինչ երեխային պատանդ վերցնելը, մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի, և վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը:

Երեք անձ ճանաչվել է տուժող։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքիմիական փորձաքննություններ:
 

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

22:36 14.08.2025

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

22:24 14.08.2025

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

22:12 14.08.2025

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

ՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...

SHANTNEWS

22:00 14.08.2025

SHANTNEWS

Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

21:50 14.08.2025

Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, մարզասրահներում Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Շիրակի մարզպետը ողջունել է անվանի հեռացատկորդին, շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում

21:38 14.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, […] ...

BACK_TO_TOP