16:09 29.09.2022
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի սկզբնամասում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է 30 հա խոտածածկույթ:
15:21 29.09.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 8-ից 157 առանձնատների, թիվ է 12 բազմաբնակարան շենքի, Խորենացի փողոցի թիվ 16–98 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
14:32 29.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:
13:37 29.09.2022
«Ֆրանսիան ցավում է 3 նոր հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը»,- նշված է գրառման մեջ: 🇫🇷 La France déplore la mort de 3 nouveaux soldats arméniens et appelle au respect du cessez-le-feu․ 🇦🇲 Ֆրանսիան ցավում է 3 նոր հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը: — France en […]
13:07 29.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2022 […]
13:00 29.09.2022
2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է Առաջին լրատվականը: Խաչատրյանը նշեց, որ մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական […]
12:58 29.09.2022
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային № 4 և № 7 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի։ Նախատեսվում է մրցույթն անցկացնել 2023 թվականի փետրվար ամսին՝ լողափնյա սեզոնի ավարտով պայմանավորված։ Հանրային լողափ №4 Լողափը գտնվում է Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի համայնք մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ՝ ավտոմայրուղուց […]
12:42 29.09.2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
12:33 29.09.2022
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային […]
12:28 29.09.2022
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են: ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը […]
12:24 29.09.2022
Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից […]
12:12 29.09.2022
Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: «Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին […]
11:50 29.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաև Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստում: «Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, […]
11:45 29.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը: Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան: Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական […]
11:36 29.09.2022
Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է […]
11:27 29.09.2022
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
11:21 29.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական […]
11:16 29.09.2022
Անվտանգությունը հնարավոր է միայն սահմանները հարգելու պայմաններում։ Այս մասին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Կրկին տեղեկություններ են ստացվել երեք զոհված հայ զինվորի և մեկ ադրբեջանցի վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը բորբոքում են ատելություն և անկայունություն: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարգվեն […]
11:11 29.09.2022
ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստը սկսեց Ադրբեջանի կողմից երեկ իրականացված հերթական սադրանքին անդրադարձից: «Ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել, սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում աշխատանքները տեղակայված են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են ՀՀ տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, ՀՀ տարածքը օկուպացված է, և մեր […]
11:02 29.09.2022
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ներկա գտնվել հանձնաժողովի հերթական նիստին: Հանրապետության տարբեր բուհերի ապագա իրավագետների և տնտեսագետների համար ՄՊՀ-ում կազմակերպվող նմանատիպ հանդիպումներն արդեն պարբերական են դարձել և նպատակ ունեն խթանել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը: Նիստի սկզբում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մայր բուհի ուսանողներին և հույս […]
10:54 29.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ) առանձին գործառույթի՝«Չանախ» պանիր արտադրատեսակի, կասեցումը, հայտնում է ՍԱՏՄ-ն: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
10:09 29.09.2022
Սեպտեմբերի 27-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
09:20 29.09.2022
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։
08:16 29.09.2022
Սեպտեմբերի 26-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
08:00 29.09.2022
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, […]
23:46 28.09.2022
Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինծառայող է զոհվել Հայաստանի տարածքում, twitter-ում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաելելով. «Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»: Փաշինյանը հայտարարել է նաև, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդների առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած […]
23:40 28.09.2022
Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Դեսպանատան տարածած հաղորդագրությունում ասվում է. «Դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է հայկական բանակի՝ տեղի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին […]
23:28 28.09.2022
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև, հայտնում է «Արմենպրես»-ը: «Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, […]
22:30 28.09.2022
Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանը միանում է Եվրոպական Միության հայտարարած Կայուն էներգիայի շաբաթվա օրերին: Նախաձեռնության շրջանակում անցկացվել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական միջոցառում, որն իր շուրջն է համախմբել երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտի: «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման մեկնարկը տրվել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցից: Առաջին օրը […]