17:54 25.09.2022
«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Տեղեկացվում է որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։
«Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»,-ասվում է հաղորդագրությունում:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...
18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...
18:17 17.07.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […] ...
18:11 17.07.2025
Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՀուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...