00:48 15.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ։ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մարզպետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։
00:16 15.09.2022
Համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը, Ջերմուկի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ «Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել, եվ հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
00:09 15.09.2022
Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը: «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն […]
23:57 14.09.2022
Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել: Այս մասին պարզաբանում է տարածել Սյունիքի մարզպետարանը: «Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,- ասված է պարզաբանման մեջ:
23:34 14.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը նվազել է 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է […]
22:47 14.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի սեփական տներ, Նորք 7փ. 132-169 սեփական տներ, Գ․Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և հարակից սեփական տներ, Դավիթ Բեկի փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից […]
22:37 14.09.2022
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ «Սույն հաղորդագրությամբ և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
21:57 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է երկրում տիրող իրավիճակից։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:53 14.09.2022
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է հաղորդագրության […]
21:33 14.09.2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Այսօրվա […]
21:20 14.09.2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակվել և ահաբեկել անմեղ հայ խաղաղ բնակիչներին։ Եվ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է աներկբա դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բարձր ուղերձով բանաձև են ներկայացրել՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այլևս ոչ մի աջակցություն։ Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչության համար»,- գրել […]
20:48 14.09.2022
Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի ու արդյոք արդյունավետ են միջազգային արձագանքներն ու համարժեք՝ ադրբեջանական ագրեսիային: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: «Բրյուսելում, հայտարարությունը, որը տարածվեց, բավական դրական լույսի ներքո էր ներկայացվում, նաև կողմերը որոշակի ժամկետներ էին հստակեցրել և պիտի սկսեին աշխատել նախագծի շուրջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ […]
20:25 14.09.2022
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հանդես են եկել ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի Հանրապետության հարձակումները Հայաստանի Հանրապետության դեմ Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ […]
20:15 14.09.2022
Հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների, դրա ինտենսիության ու հետևանքների վերաբերյաl պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ ժամը 08-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ […]
19:45 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկ բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է […]
19:30 14.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ։ Առաքելության խումբը կառաջնորդի կազմակերպության միասնական շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել երեքշաբթի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք […]
19:24 14.09.2022
Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը:
19:15 14.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետների ու […]
18:52 14.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18:00-ի դրությամբ։ Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-17:00-ը ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը […]
18:29 14.09.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է վիրավորներին ցուցաբերվող բուժօգնությամբ և նրանց սննդի կազմակերպմամբ: «Ինչի՞ կարիք ունենք»,- հարցրել է նա: Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, և բոլոր բուժհաստատությունները համալրվել են դեղորայքով, բժշկական պարագաներով և շտապօգնության բրիգադներով: Անահիտ Ավանեսյանն ընդգծել […]
18:17 14.09.2022
Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տվեց 58-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ ժամեր առաջ Իսակովի պողոտայում տուժել է հանցագործությունից։ Մասնավորապես, մի տղամարդ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել էր 35 հազար դրամ, Հայաստանի և օտարերկրյա քաղաքացու անձնագրերն ու բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ տարածքային քննչական […]
18:09 14.09.2022
Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային […]
17:56 14.09.2022
Սեպտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1։30-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում ստացվեց «Թալին» բժշկական կենտրոնից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Թալին քաղաքի մի բնակիչ: Հիվանդանոց մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ Թալինի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալներ տեղի ունեցածի մասին, որոնք արագ ճշտվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին Ոսկեթաս համայնքի կենտրոնում ծագել էր վեճ նույն […]
17:47 14.09.2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ օրը՝ կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք Անվտանգության խորհրդի և այլ ձևաչափերով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում […]
17:41 14.09.2022
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
17:33 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին. Ադրբեջանը Արևմուտքում փորձ է անում Հայաստանին ներկայացնել որպես խիստ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ որպես խիստ արևմտամետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին: Թորոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը Ադրբեջանի այս հարձակման համար որպես գործոն […]
17:23 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: «Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։ Հայոց Հովվապետը կարևոր […]
17:14 14.09.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից […]
17:09 14.09.2022
Իտալիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան և հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը: Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն […]
17:02 14.09.2022
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: