19:25 26.02.2022
Այս տարի գարնանացան սերմացուի աջակցություն պետական միջոցների հաշվին չի լինելու, պատճառներն ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, սուբսիդավորման գործընթացի անարդյունավետությունն ու ցածր բերքատվությունն է։ Այս մասին ասել է նախարարը՝ պատասխանելով Shantnews.am-ի հարցերին, որոնք վերաբերել են այս տարվա գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքերում առաջ եկած խնդիրներին։ Իսկ ինչ վերաբերում է պարարտանյութի սուբսիդավորմանը, նախախարը նշել է, որ հաջորդ շաբաթ ենթադրվում […]
19:08 26.02.2022
Այսօր անցկացվել է «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը։ Առաջին անգամ միջոցառման վայր ձյունառատ Աշոցքի փոխարեն ընտրվել էր Մեծ Սարիար գյուղի հարակից անտառապատ տարածքը, որը ձմռան ամիսներին առաձնանում էր իր հաստ ձնածածկույթով։ Սակայն, երեկ երեկոյան, տեղացած անձրևը այլ իրավիճակ էր ստեղծել ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար։ Փառատոնի անցկացման վայրը Մեծ Սարիարի անտառն էր, որտեղ հասնելու համար ստիպված անցնել էր […]
19:00 26.02.2022
Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն է տարածել ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով պատրաստ են վերադառնալ Հայաստան․ «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն […]
18:53 26.02.2022
Կիևում գիշերը թեժ է անցել, մետրոների կայարանները վաղ առավոտից ծառայում են միայն որպես ապաստարաններ։ Շանթնյուզը կրկին կապ է հաստատել Ուկրաինայի հայ համայնքի հետ։ Երկրում տիրող իրավիճակի, տեղի հայերի որպիսության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիդ Մկրտչյանը։ Մանրամասները՝ աուդիոձայնագրության մեջ։
18:40 26.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության […]
18:27 26.02.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել […]
18:18 26.02.2022
Ժողովրդական երաժշտական նվագարանը՝ դուդուկը, դասական երաժշտության մոտիվներով է ներկայանում՝ նորովի կամ նոր ընկալումներով: Երիտասարդ դուդուկահարների համույթը քաղաքի տարբեր երաժշտական դպրոցներից ընտրված լավագույն կորիզն է: Հնչեց Կոմիտաս, Եկմալյան, Սայաթ-Նովա, և ջազ երաժշտության հետ դուդուկը նվագակցեց։ Կարապետ Շաբոյանի դուդուկահարների համույթի գեղարվեստական ղեկավարը՝ Կարապետ Շաբոյանը, դուդուկի առանձնահատկություններից է խոսում։ Այն մարդիկ սովորաբար ասոցացնում են տխրության հետ ,սակայն երաժիշտը […]
17:00 26.02.2022
Փետրվարի 25-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է 31-ամյա համաքաղաքացին: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժանմունք […]
16:30 26.02.2022
Փետրվարի 25-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Տիկին Գեգինատը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ […]
16:14 26.02.2022
Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու […]
15:47 26.02.2022
Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ են կատարել Վանաձոր, Ալավերդի, […]
15:37 26.02.2022
Փետրվարի 24-ին Վայք քաղաքի ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Վայքի բաժին հաղորդում էր տվել, որ փետրվարի 23-ի ժամը 21.00-ից փետրվարի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Շահումյան փողոցի իր խանութ-սրահի դուռը և գողացել տարբեր մոդելների 14 բջջային հեռախոսներ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 450 հազար դրամի վնաս: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, […]
15:23 26.02.2022
Փետրվարի 26-ին, ժամը 07:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկին կից ավտոտնակում ջրի խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր:
15:14 26.02.2022
Փետրվարի 26-ին, ժամը 11:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mazda» (վարորդ՝ Պ. Մ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
14:58 26.02.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի […]
14:50 26.02.2022
Փետրվարի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տուն գողեր են մտել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ից ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով նշված տնից գողացել են «APPLE» տեսակի 2 այփադ, բիժուտերիա և ծխախոտ: Ոստիկանության […]
14:42 26.02.2022
Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Օպերատիվորեն […]
14:19 26.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
13:38 26.02.2022
Փետրվարի 23-ին ոստիկանություն զանգած Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից փող են գողացել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 22-ի ժամը 16.30-ից փետրվարի 23-ի ժամը 00.30 ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից, լոգարանի բաց պատուհանով մուտք էին գործել առանձնատուն և գողացել 200.000 դրամ, 10.000 ռուբլի ու […]
13:10 26.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
12:24 26.02.2022
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության իր նոր գործընկերոջը «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, […]
11:47 26.02.2022
Երևանում Շվեդիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ երեկ դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներ այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համախոհությունը: ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նշում են դեսպանությունից։
11:18 26.02.2022
Արցախում վերջին մեկ օրում կատարված 256 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Մահվան դեպք չկա։ Ստացիոնար բուժում է ստանում 56 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք […]
11:05 26.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓631 նոր դեպք ✓4183 թեստավորում ✓1463 առողջացած ✓20 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 423 դեպք, որոնցից 399 704-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8433 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 888 510 թեստավորում:
10:10 26.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում՝ անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […]
08:29 26.02.2022
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) Փարիզի քաղապետարանի նախաձեռնությամբ լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։
00:02 26.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
23:50 25.02.2022
Փետրվարի 23-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Առափ գյուղում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան և Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել […]
23:37 25.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 5-10 մ/վ, փետրվարի 25-ին և 26-ին, մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 26-ին քաղաքի առանձին […]
23:24 25.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]