23:08 25.02.2022
Փետրվարի 25-ին՝ ժամը 15:52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 25-րդ փողոցի տներից մեկի հողատարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին։ Այրվել են […]
21:01 25.02.2022
Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը շահագործման է հանձնվել 2005 թվականին։ Հայրենի գյուղում գործող թանգարանում ցուցադրվում են Երևանի պատկերասրահից բերված Մինասի գործերի մի մասը։ Կտավներ են, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարչի թատերական դեկորացիաներ։ Բայց դրանց մի մասը, և հիմնականում յուղաներկով աշխատանքները ձմռան ամիսներին ցուցադրությունից հանվում են։ Թանգարանն այս ձմեռ էլ ջեռուցում չունեցավ։ Գեղանկարչի որդին Արման Ավետիսյանը պատմում է, որ […]
20:52 25.02.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Չինաստանի գյուղատնտեսության և գյուղական գործերի նախարարության աջակցության շնորհիվ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում իրականացնում է գյուղատնտեսության զարգացման ծրագիր, որի նպատակը համայնքի համար ֆինանսական միջոցներ խնայելու հնարավորությունների ստեղծումն է՝ համայնքի գյուղատնտեսական զարգացման ոլորտում ներդնելու համար: Ծրագրի շրջանակում համայնքում արդեն իսկ տեղադրվել է 20 կիլովատ հզորությամբ արևային կայան, որը հնարավորություն կտա 25 տարի անընդմեջ […]
20:46 25.02.2022
Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 31,800.0 հազ.դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով: Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989 թ.-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին: Նախորդ […]
20:37 25.02.2022
Այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկա առարկայի ավարտական քննությունը կանցկացվի կենտրոնացված կարգով: Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում մինչ այս տարի կենտրոնացված անցկացվում էր միայն հայոց լեզվի քննությունը: Ուսումնական տարվա երկրորդ կեսին կատարված փոփոխությունը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջ բերել հանրակրթական գործընթացում։ Փոխարենը դպրոցների ուսումնական պլանում չեղարկվել են տարին երկու անգամ կազմակերպվող կիսամյակային գրավորները։ Սա հնարավորություն կտա […]
20:32 25.02.2022
Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների (տնակների) հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները: Այդ գործընթացի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Կոմիտեի համակարգմամբ գործող այս աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի […]
19:39 25.02.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու մշտական հանձնաժողովների նախագահներն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էին։ Պատգամավորները նախ մարզպետարանում փակ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի գերեվարված տղաների հարազատների հետ, նրանց են փոխանցել կարևոր տեղեկություններ։ Պատգմավորների աշխատանքային այցի հիմնական օրակարգում շրջայցն էր Գյումրիի տնակային թաղամասեր և վթարային շենքեր։ Քաղաքի ամենամեծ տնակային թաղամասը գտնվում է ավտոկայանի հարակից տարածքում։ […]
19:30 25.02.2022
Փետրվարի 24-25-ը ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈւ ԳՇ ֆինանսական վարչության սպաների և զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:
19:27 25.02.2022
Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի […]
19:25 25.02.2022
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է մի շարք ճանապարհահատվածներ, որոնք ներառված են ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվող օբյեկտների ցանկում։ Մասնավորապես, դիտարկվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 103+900 և կմ 104+300 հատվածներում […]
19:17 25.02.2022
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և […]
19:11 25.02.2022
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում։ Երևան, 2022թ. փետրվարի 24 «Եվրոպական խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022թ. փետրվարի 24-ին Երևանում անցկացրին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) երկրորդ նիստը՝ կարևորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը. Սա […]
18:58 25.02.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է եղել նաև GIZ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերն ու խնդիրները, բարեփոխումների […]
18:58 25.02.2022
Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի միջև կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են նախօրեին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, համաժողովի մասնակից ռուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ […]
18:52 25.02.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կոնֆերանս-քննարկում ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
18:40 25.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին։ Շնորհավորելով ՄԱԶԾ ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող նպատակային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը և ընդգծել, որ դրանք նպաստել են Հայաստանի ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը: Համբարձում Մաթևոսյանի խոսքերով՝ Հայաստանը, չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից […]
18:33 25.02.2022
Փետրվարի 25-ին N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:
18:26 25.02.2022
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում […]
18:21 25.02.2022
Պարեկային ծառայությունը ուղևորվում է Գեղարքունիքի մարզ։ Տարեվերջին մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։ Մարզում պարեկային ծառայության լիարժեք ու արդյունավետ գործելու համար անհրաժեշտ են հանուն օրենքի ու օրինականության ծառայելու ձգտում ունեցող, պարեկի չափորոշիչներին համապատասխանող կադրեր։ […]
18:16 25.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
17:57 25.02.2022
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 23-25-ը զինված ուժերի զորամասերից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության բազմաստիճան մարզումներ: Ըստ առաջադրված խնդիրների` ստուգվել են զինծառայողների գործառութային պարտականությունների իմացությունը, մարտական հաշվարկների աշխատանքը հակառակորդի օդային հարվածների հետմղման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:
17:49 25.02.2022
N զորամասում փետրվարի 25-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
17:43 25.02.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, […]
17:25 25.02.2022
Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ […]
16:42 25.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: Հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է Համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարարության ոլորտներին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է Համալսարանում գործող «Մանուկյան […]
16:30 25.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 14-19-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ փետրվարի 17-19-ը, Հրազդանում՝ փետրվարի 15-17-ը։
16:25 25.02.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Նվեր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվել […]
16:23 25.02.2022
Հունվարին (2022թ․) Ախթալա գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված կադմիումով, մոլիբդենով, սուլֆատ իոնով և կախութային չոր նյութերով։ Այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
16:10 25.02.2022
Թմրամիջոց աճեցնելու, պատրաստելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք պահելու գործով նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու, ինչպես նաև դրանք վերամշակելու և զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց […]
16:06 25.02.2022
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) […]