Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը

19:02 24.02.2022

 

Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջին լիցենզիաներն է տրամադրել  գազաբալոններ տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 5 ընկերությունների, որոնցից երկուսը Երևանում են գործում, մեկը՝ Լոռիում, ևս երկուսը՝ Շիրակի մարզում:

Գազային մեխանիզմով շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդներն արդեն հնարավորություն ունեն  իրենց ավտոմեքենաների  գազաբալոնները վկայագրել Գյումրիի և Արթիկի լիցենզավորված լաբորատորիաներում: Ճնշափորձարկում պետք է անցնեն և՛ մեթան, և՛ պրոպան  տեսակի ավտոգազերը; Ըստ վարորդների՝ գազաբալոնների ստուգաչափման պարտադիր պահանջը տեղին է, սա անվտանգության լավագույն երաշխիքներից մեկն է։ Երկար տարիներ գազաբալոնները շահագործվել ու լաբորատոր զննություն չեն անցել:

Գազաբալոնների 15 տարի օգտագործման գործարանային ժամկետը դեռ անխափան աշխատանքի երաշխիք չէ, այն պարտադիր պետք է երկու տարին մեկ անգամ  ենթարկվի լաբորատոր զննության: Ամենօրյա լիցքավորումներն ու նախատեսվածից բարձր ճնշում կիրառելն երբեմն գազաբալոնների վնասվածքների կամ պատերի քայքայման պատճառ կարող են դառնալ:

«Բալոնների արտաքին մակերեսների զննում է տեղի ունենում։ Հնարավոր են այնպիսի վնասվածքներ ունենան, որոնք չեն համապատասխանում  չափորոշիչներին, եթե վնասվածքներ չի լինում բալոնի վրա, վինտիլները  քանդում ենք, յուղը հեռացնում ու լվացնում ենք հատուկ նյութերով»,- գործընթացը ներկայացրել է «Պրեմիում գազ» ընկերության լաբորատորիայի աշխատակից Ժորժիկ Գալստյանը։

Լվացման և մաքրման փուլից հետո գազաբալոնները ճնշափորձարկման են ենթարկվում 300 մթնոլորտային ճնշմամբ, վնասվածքներ ունենալու դեպքում բալոնները խցիկում կարող են պատռվել: Էկրանների միջոցով ուսումնասիրվում  է նաև բալոնների ներքին պատերի վիճակը։ Խնդիրներ հայտնաբերելու դեպքում գազաբալոնները չեն վկայագրվում:

«Մինչ այս պահը ճնշափորձարկում անցած գազաբալոնների մեջ չեն հայտնաբերվել այնպիսիք, որ չհամապատասխանեն չափորոշիչներին, եթե հանդիպեն, ապա  այս գազաբալոնները չեն վկայագրվի»,- նշել է «Պրեմիում գազ» ընկերության  մենեջեր Մհեր Բարսեղյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP