19:59 21.02.2022
Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շիրակի մարզպետը նշել է, որ ՏԻՄ ընտրություններից հետո մարզում ձևավորված հինգ շրջանային խոշորացված համայնքների աշխատանքում համագործակցությունը ստացվում է, առաջիկայում կավարտվեն աշխատակազմերի ձևավորման վարչական ղեկավարների նշանակման հարցերը։ Իսկ թե Ամասիա խոշորացված համայնքում ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամն ինչպիսի հանգուցալուծում կունենա, մարզպետը հստակեցրեց, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանատվություն չի կրում։
Թափուր հաստիքների համալրման հարցը ևս օրակարգային է տարածքային կառավարման համար։ Մարզպետարանում ունեն թափուր մնացած հաստիքներ, ինչպես նաև պոլիկլինիկաների և դպրոցների տնօրենների մրցույթներ չեն հայտարարվում, որն էլ, մարզպետի ձևակերպմամբ, կոլապսային իրավիճակ է ստեղծել։
«Ինչու է տեղի ունեցել այսպիսի կոլապս, որովհետև նախորդող ժամանակահատվածում դպրոցները չեն ունեցել կառավարման խորհուրդներ, և իմ նշանակումից հետո շատ արագ, այն համայնքները, որոնք ներկայացրել էին իրենց կազմը, կառավարման խորհուրդները ձևավորվել են, որոշ համայնքապետներ, քանի որ նոր էին ստանձնել պաշտոնը, դեռ չէին ներկայացրել իրենց թեկնածուներին, որպեսզի հաստատվեին կառավարման խորհուրդների կազմերը։ Այս ընթացքում Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում հաստատվել են կառավարման խորհուրդները, նույն գործընթացը գնում է հիմա գյուղական համայնքներում»,- ասել է Շիրակի մարզպետը։
Աշխատանքային 100 օրերի ամփոփ ասուլիսն ավարտել է այս տարի մարզից կառավարություն ուղարկված սուբվենցիոն ծրագրերի ներկայացմամբ։ Առաջարկությունների փաթեթում են 44 ծրագրեր, հիմնական ուղղվածությունը այս տարի ևս մանկապարտեզների կառուցումն է և ճանապարհաշինությունը։
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...