16:54 20.01.2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:
Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ: Նա ասել է, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում, ինչի վկայությունն են համալսարանում գործող Ռուս բանասիրության ֆակուլտետը, Ռուսական կենտրոնը, Ռուսական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումները:
ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել, որ դեսպանության աջակցությամբ համագործակցության նոր հաջողություններ են գրանցվելու տարբեր ուղղություններով, հաստատվեն նոր կապեր, ինչպես նաև կյանքի կոչվեն տարբեր ծրագրեր:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Հ. Հովհաննիսյանին համալսարանի կառավարումը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:
Դեսպանը կարևորել է համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում Ա. Մարգարովը մանրամասն ներկայացրել է ԵՊՀ-ի և Ռուսաստանի տարբեր համալսարանների ու կենտրոնների միջև առկա համագործակցությունը, դրա շրջանակում իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:
Պ. Բալայանն էլ անդրադարձել է ֆակուլտետի գործունեությանը, իրականացրած գիտական ու կրթական միջոցառումներին, առկա խնդիրներին ու նոր գաղափարներին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով վերջինիս ամրապնդմանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...