17:14 07.09.2021
«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը […]
17:07 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական պարապմունք՝ «անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ» թեմայով։ Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի բերման ժամանակ, կատարելագործվել են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները։
16:55 07.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում նախարարության կողմից իրականացված արցախահայության աջակցության ծրագրերին՝ այս համատեքստում առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք այս […]
16:42 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին նախարար Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ենթախորհրդի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գերատեսչությունների և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներ։ Նիստի մասնակիցները նշել են, որ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ անցկացվող […]
16:22 07.09.2021
Եռամսյա հավաքների շրջանակում բացազատված դաշտային սննդի կետերում իրականացվել են ստուգումներ։ Վերադաս հրամանատարությունը ստուգել է սննդի և մատուցվող ծառայությունների որակը, զրուցել պահեստազորայինների հետ, տվել համապատասխան հրահանգներ։
16:15 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանում և ողջ աշխարհում բնակվող բոլոր հրեական ընտանիքները նշում են հնադարյան ավանդական տոնը՝ Նոր տարվա գալուստը, որը հրեաների համար խորհրդանշում է բարոյական մաքրությունն ու կատարելագործումը: Շնորհավորում եմ Հայաստանի […]
16:10 07.09.2021
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր […]
16:08 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, որին ուղեկցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը: Ողջունելով Սեբաստիան Մոլինեուսի հայաստանյան հերթական այցը և շնորհավորելով Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՀԲ-ի երկարամյա համագործակցությունը: Նա նշել է, որ դրա արդյունքում բազմաթիվ […]
15:55 07.09.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների […]
15:53 07.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը: Ծրագրի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել […]
15:45 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես […]
15:38 07.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել։ ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն իր հերթին շնորհավորել է […]
15:04 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբայրների կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021 թ. մարտի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է: Պարզաբանումներ ստանալու պատրվակով […]
14:42 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու […]
14:35 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:06-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի […]
13:47 07.09.2021
Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից. ТАСС-ին ասել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը: «Մեզ համար կարևոր հարցերից մեկը մուտքի հարցն է անվտանգության տեսանկյունից: Ինչպես գիտեք՝ իրավիճակը տարբեր զարգացումներ է ունենում, հատկապես հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մեզ համար կարևոր խնդիրներից […]
12:57 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։ Զրուցակիցներն անդադարձ են կատարել ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը, կարևորել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես […]
12:47 07.09.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք […]
12:39 07.09.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում շուրջ 10 ամսում նորարարություններ են մտցվել, բազմաթիվ հարցերի լուծումներ են տրվել, մարզերում հենակետեր են տեղադրվել, սակայն միևնույն ժամանակ կան գերակա խնդիրներ, որոնք դեռևս ուսումնասիրման և լուծման կարիք ունեն։ «Արմենպրես»-ը ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ զրուցել է հանրապետությունում բռնկվող հրդեհների, ավտոպարկի համալրման, նոր ծրագրերի, սահմանամերձ բնակավայրերում հենակետերի տեղադրման և այլ […]
12:30 07.09.2021
Այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումով: Արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հայկական յուրօրինակ բրենդ է դարձել և համախմբում է աշխարհի քաղաքական, […]
12:22 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11841 քաղաքացու հետազոտություն, […]
12:18 07.09.2021
Կոտայքի մարզի վարչական տարածքում կատարվող ավտովթարներին, վրաերթերին նպաստող հանգամանքները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոտայքի մարզի դատախազությունում ամփոփվել է 2020թ. և 2021թ. ընթացիկ ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով արձանագրված դեպքերը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով […]
12:14 07.09.2021
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։ Այս մասին նշված է Իրաքում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքում: Հուսեյնը կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ հաջողություն մաղթելով դիվանագիտական հետագա ծառայության մեջ: Նաև ընդգծել է, որ Հր․Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացվել է ՀՀ գլխավոր […]
12:08 07.09.2021
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։ Այս մասին նշված է Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում: Երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար նախագահ Բարհեմ Սալեհը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Փոլադյանին: «Նախագահը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և […]
12:03 07.09.2021
Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, […]
11:59 07.09.2021
2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1810-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը մահացել է: Դեպքի առթիվ […]
11:47 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները: Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: […]
11:38 07.09.2021
ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների, հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է իրականացնում հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու բացահայտման ուղղությամբ։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու […]
11:16 07.09.2021
Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները: Մասնավորապես, ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների […]