22:14 28.08.2021
Այս ուսումնական տարվանից Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։
▪️Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։
▪️Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցումն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու Տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստումներ։ Համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված՝ մարզում կներդրվի նաև ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են պարզաբանումներ՝ մասնավորապես հստակեցնելով, թե որոնք են ուսուցչի օգնականի գործառույթները։ Նշվել է, որ Վայոց ձորի մարզում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործառույթներն իրականացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»։
▪️Անդրադառնալով բուհերի ընդունելության մարզային ցուցանիշներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Վայոց ձորի դիմորդները գոհացուցիչ արդյունքներ են գրանցել։ 234 դիմորդներից 167-ն ընդունվել են բուհ։ Նրանց շրջանում մեծ տոկոս են կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվածները։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության որակի ապահովումը պետության համար առաջնային խնդիր է, հետևաբար արվում է ամեն ինչ՝ նոր ուսումնական տարին առկա ձևաչափով սկսելու և դասերն ամեն օր կազմակերպելու ուղղությամբ, միաժամանակ՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:
Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության արդիականացման նպատակով ձեռնարկվում են քայլեր՝ դպրոցներում էլեկտրոնային գործիքներ ներդնելու, նոր լաբորատորիաներ ստեղծելու համար։
▪️Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Տնօրենները փոխնախարարին հարցեր են ուղղել վերապատրաստումների, Տավուշի մարզում փորձարկվող հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր մոտեցումների և առարկայական նոր ծրագրերի վերաբերյալ։
▪️Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ։
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունԵրևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...