TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 25-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 99 դեպք

12:11 26.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, խարդախության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր […]

̰
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլլիոն դրամը գերազանցող վնաս

11:23 26.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի։ Քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր […]

̰
Ա. Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

11:09 26.08.2021

Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2021թ. օգոստոսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ա. Հովհաննիսյան փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Թևոսյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ձախ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք

11:01 26.08.2021

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, […]

̰
Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում

10:51 26.08.2021

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967- Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների […]

̰
Վթարային ջրանջատում Աջափնյակում

10:28 26.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 11.00-24.00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մազմանյան, Շիրազի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան փողոցների, Բաշինջաղյան փող. 159-ից-191 կենտ համարների, 172-ից-194 զույգ համարների, 6 շենքի, Բաշինջաղյան 1-ին փողոցի, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65 կենտ […]

̰
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:12 26.08.2021

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության […]

̰
Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը․ ՄԻՊ

10:04 26.08.2021

Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր […]

̰
Ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցափուլը

09:47 26.08.2021

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Քաթարի թիմը մրցույթին հետևել է դիտորդի կարգավիճակով: Օգոստոսի 25-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:38 26.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7 փողոցի և 7 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորքի 13 փողոցի սեփական տներ և 17 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, […]

̰
Սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ․ ՄԻՊ

08:15 26.08.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր […]

̰
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը. ԱԱԾ

08:08 26.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:

̰
ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողի վրա երկու հայ զինծառայողների հարձակման մասին տեղեկությունը

22:48 25.08.2021

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

̰
Անցկացվել է «Տեր և տիկին» մրցաձևը

21:16 25.08.2021

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը: Հավաքական թիմերի ներկայացուցիչները հանդես են եկել ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Մշակույթի գործիչներով համալրված հեղինակավոր ժյուրիի գնահատականների համադրումից հետո որոշվել է տվյալ մրցափուլի հաղթողը: Առաջին տեղում Հայաստանի […]

̰
Ընդհատվող նիստ, վիճաբանություն, քաշքշուկ․ ԱԺ-ում այսօր ևս մթնոլորտը լարված անցավ

21:00 25.08.2021

Ելույթներ ունեցող պատգամավորներն այսօր խորհրդարանում նիստը սկսեցին երեկվա միջադեպը քննադատելով։ Մեկ -երկու պատգամավորի ելույթներից հետո խորհրդարանում կրկին միջադեպ գրանցվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում։ Վիճաբանությունը Հայկ Սարգսյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև էր։ Կրքերը բորբոքվեցին, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ նիստը ընդհատվեց մինչև ժամը 12-ը։ Կեսօրից նիստը կրկին շարունակվեց։ «Քաղաքացիական […]

̰
Արցախից Շիրակի մարզ տեղափոխված քամանչահարը մտադիր է ազգային նվագարանի դասեր անցկացնել Գյումրիում

20:43 25.08.2021

45 տարի տարբեր բնակավայրերում ու ուսումնական հաստատություններում քամանչայի դասեր է տվել Հակոբ Խալաթյանը, ով 70-ականներին Հայաստանում քամանչայի բաժնում սովորող միակ ուսանողն է եղել: Հետագա տարիներին ուսանել է հայտնի երաժիշտների մոտ, ապա ինքն է դարձել քամանչայի դասատու: Վերջին 4 տարիներին նրա գործուղման հասցեն Արցախն էր՝ Շուշիի և Ստեփանակերտի արվեստի ու երաժշտական դպրոցները: 44 օրյա պատերազմից հետո […]

̰
Շիրակի մարզպետն Արգենտինայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է մարզի զբոսաշրջային և գյուղատնտեսական ներուժը

20:15 25.08.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Շիրակի մարզ այցելած Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին, խոսել Շիրակի մարզի մասին, ներկայացրել հնարավորություններն ու ներուժը․ «Պարոն դեսպան, ուրախ եմ ձեզ Շիրակում տեսնելու, գիտեմ, որ մարզային այցերն առաջինը Շիրակից եք սկսում։ Մեր հյուրընկալ մարզը […]

̰
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

20:07 25.08.2021

Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության […]

̰
Նախարար Գնել Սանոսյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են հեռանկարային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

19:55 25.08.2021

Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ […]

̰
«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է COVID բաժանմունքը. մահճակալների թիվն ավելացվել է

19:20 25.08.2021

«Գյումրի» ԲԿ-ում օգոստոսի 24-ից վերաբացվել է COVID բաժանմունքը՝ պայմանավորված մարզում և Հանրապետությունում հիվանդության դրական ախտորոշումների թվի ավելացմամբ։ Հիշեցնենք,«Գյումրի»ԲԿ-ի COVID բաժանմուքը փակվել էր, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը վերադարձել էր նախկին գործառույթներին  մայիս ամսին, երբ հիվանդները շատ չէին: Այժմ կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Նորից սահմանափակվել են քաղաքացիների տեսակցություններն ու խնամողների ներկայությունը, բժշկական կենտրոնի բաժանմունքները կրկին գոտիավորվել են՝ […]

̰
Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

19:05 25.08.2021

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը՝ շեշտելով, որ բռնությունն անընդունելի է և որևէ արդարացում չունի: ԱԺ նախագահի  խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է: Միևնույն […]

̰
«Իմ հայ երեխաները»․Գյումրիում կայացել է գերմանուհի գրող Լոիզ Ֆիշեր Ռուգեի  հայերեն թարգմանության գրքի շնորհանդեսը

18:55 25.08.2021

«Իմ հայ երեխաները»․ այսպես է կոչվում գերմանացի գրող, հրապարակախոս Լոիզ Ֆիշեր Ռուգեի գրիքը, որը 88-ի երկրաշարժից տուժած այն երեխաների մասին է, որոնք բուժում են ստացել Մոսկվայի մանկական կլինիկայում։ Հեղինակն այդ տարիներին Մոսկվայի հիվանդանոցին բժշկական սարքավորումներ է նվիրաբերել ու հենց այստեղ էլ ծանոթացել է հայ երեխաներին ու գրի առել նրանց փրկության պատմությունները: Գիրքը գերմաներենով լույս է […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել ՀՀ մի շարք քաղաքներում

18:30 25.08.2021

Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել Գավառ, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքներում։

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Ալավերդիում

18:15 25.08.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Կարեն Վ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարեն Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Օգոստոսի 24-25-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

18:07 25.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Օգոստոսի 24-25-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում»:

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին

17:49 25.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 24-ին մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է Սյունիքի մարզի առավել հրատապ և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, նախկինում իրականացված և ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: «Միջգերատեսչական աշխատանքային խմբի […]

̰
ՍԱՏՄ աշխատակիցները շրջայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի, նաև մարզային խոշոր խանութներում

17:33 25.08.2021

Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչները եղել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում:Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում: Արագածոտնում և Գեղարքունիքում կազմվել […]

̰
̰
«Այս հաղթանակի հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս». Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին

17:17 25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել են շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

17:11 25.08.2021

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց որակը բարձր է գնահատվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և որոնց համար Միավորված ազգերի կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել, էլ […]

̰
BACK_TO_TOP