TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու և փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեջ

17:07 25.08.2021

Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է հունիսի 19-ին Երևանի Հանրապետության փողոցում կողոպուտ կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեջ։ «Հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]

̰
Քննչական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի

16:51 25.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 25-ի  հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի […]

̰
Կյանքից զրկելու դիտավորությամբ վրաերթի էր ենթարկել համաքաղաքացուն

16:44 25.08.2021

Օգոստոսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի տղամարդ: Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում մասիսցի 20-ամյա երիտասարդը իր վարած «Վոլվո-S80» ավտոմեքենայով, կյանքից զրկելու դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել […]

̰
Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41 միլիոն դրամի վնաս. ոստիկանության բացահայտումը

16:23 25.08.2021

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես, Քասախ համայնքի […]

̰
Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ

16:14 25.08.2021

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես […]

̰
Տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ՀայՓոստի փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու

15:53 25.08.2021

ՀայՓոստը տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու: Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակցված է բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ՀայՓոստի IT դուստր iNovation ընկերության կողմից: Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման […]

̰
Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա

15:42 25.08.2021

ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը: Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր […]

̰
ԱԺ-ն այսօր ևս մեկ նիստ կգումարի

15:38 25.08.2021

ՀՀ ԱԺ-ում այսօր որոշում է ընդունվել ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ։ Այդ առաջարկությունն արվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ «Հարգելի գործընկերներ, առաջարկ եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: Առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- ասել է Սիմոնյանը: Առաջարկին կողմ է եղել […]

̰
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է Գեղամ Նազարյանի աչքը. նա տեղափոխվել է հիվանդանոց

15:27 25.08.2021

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը  հիվանդանոցում է, որտեղ աչքի ստուգում է անցնում: Այդ մասին ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ Նազարյանի աչքը վնասվել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: «Տեսնենք ինչ կլինի, բժիշկների եզրակացությունը դեռ չկա»,- նշել է Մանուկյանը: Հարցին, թե հնարավոր է աչքը վիրահատեն, Մանուկյանը դժվարացել է պատասխանել, նշելով, որ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

15:18 25.08.2021

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության ծառայողների հետ, օգոստոսի 24-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Հովհաննես Ա.-ին, որը հունիսի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

14:56 25.08.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը: Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, որով Հայաստանը հետամուտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի […]

̰
Սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին մասնակցել է  22 երկրի 115 ուսուցիչ

14:26 25.08.2021

22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ: Ծրագրի փակման առցանց արարողությանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ ավարտին է մոտեցել ուսուցիչների […]

̰
Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են քրեակատարողական և դատաիրավական  ոլորտներում համագործակցելու հնարավորությունները

14:18 25.08.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։ Նախարար Անդրեասյանը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Նախարարության այլ ուղղություններով առաջնահերթությունները։ Չինաստանի […]

̰
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

13:58 25.08.2021

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 7 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 4 աշխատակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության […]

̰
ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունն ամրապնդվում է

13:31 25.08.2021

Օգոստոսի 24-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացավ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորությամբ: Արա Ֆիդանյանն իր ելույթում կարևորեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված աշխատանքներում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները, […]

̰
Օգոստոսի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 90 դեպք

13:22 25.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 41, խարդախության՝ 12, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, յուրացման […]

̰
Դանակահարություն Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում․ հոսպիտալացվել է 3 տղամարդ

13:20 25.08.2021

2021թ. օգոստոսի 25-ի՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների […]

̰
Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց

13:18 25.08.2021

Հայկ Սարգսյանի ելույթից հետո մտքեր են փոխանակել «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը և Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ մթնոլորտը կրկին լարվել է: Նորից հայտարարվել է ընդմիջում, իսկ րոպեներ անց նիստը վերսկսվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկ Սարգսյանը շարունակեց ընդհատված ելույթը

13:15 25.08.2021

Կեսօրից ԱԺ-ում նիստը կրկին շարունակվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր ընդհատված ելույթը շարունակել է, խոսել միջադեպի մասին և որոշ պարզաբանումներ տվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

13:13 25.08.2021

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում օգոստոսի 25-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 14.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցների, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, […]

̰
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են քրեակատարողական, դատաիրավական ու սնանկության ոլորտների ծրագրերը

13:05 25.08.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։ Զրույցի ընթացքում կողմերն անդարադարձել են նաև նախկինում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքներին ու վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորություններին։ Արդարադատության նախարարն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել են […]

̰
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում. դասապրոցեսը կլինի օրումեջ

12:53 25.08.2021

Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, և այդ որոշումը փոփոխելու մտադրություն չկա: «Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների […]

̰
Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

12:16 25.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան […]

̰
ԿԳՄՍՆ-ի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև հուշագիր է կնքվել

12:13 25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Հուշագրի նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ […]

̰
ԱԺ-ում մթնոլորտը դարձյալ լարվեց

11:19 25.08.2021

Խորհրդարանում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը նվիրված նիստը։ Պատգամավորները ծրագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթի ընթացքում  վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Պատգամավորների փոխադարձ վիրավորանքների և ստեղծված լարված իրավիճակի պատճառով նիստը ընդհատվել է մինչև ժամը 12-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շուրջ 37 հազար երեխա առաջին անգամ կգնա դպրոց

11:18 25.08.2021

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ընդունելության վերջնական թվերը կճշգրտվեն: Ծնողները հայտագրումից հետո պայմանագիր ստորագրելու փուլ են անցնում, այնպես, որ հստակ թվերը […]

̰
Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

11:17 25.08.2021

ՀՀ վարչապետի՝ 25 օգոստոսի 2021 թվականի N 899-Ա որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանը նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

̰
Էրեբունու բնակիչը հետնաբակում խոզեր է պահում․ ՍԱՏՄ-ն արձագանքել է բնակիչների ահազանգին

11:14 25.08.2021

Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի բնակիչներն ահազանգել են իրենց փողոցի բնակիչ Երեմ Երեմյանի կողմից տարածքում հակասանիտարական և հակաօրինական գործողությունների վերաբերյալ։ Ահազանգի հետքերով ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այցելեն են Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի բնակիչ Երեմ Երեմյանին: Քաղաքացին պարտավորագիր է ստորագրել, որ առաջիկա 15 օրերի ընթացքում խոզերի ողջ գլխաքանակը կամ սպանդի կենթարկվի սպանդանոցում, կամ […]

̰
Վարչապետը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության 30-ամյակի կապակցությամբ

11:09 25.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության 30-ամյակի կապակցությամբ: «Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն ամուր հիմք կծառայեն բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը: I congratulate the people of Ukraine on the occasion of 30th anniversary of independence. I believe that the ties […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք, 10 մահ

11:02 25.08.2021

Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 056 դեպք, որոնցից 224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Ունենք 200 առողջացած, […]

̰
BACK_TO_TOP