18:27 19.08.2021
Անդրկովկասում իրավիճակը ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Անշուշտ, առաջնահերթություն է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի և ս.թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի իրականացումը: Երևանի և Բաքվի հետ մշտապես տեղի են ունենում բարձր մակարդակով շփումներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան հիշեցրել է Մոսկվայում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի, ինչպես նաև ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև հուլիսին տեղի ունեցած հանդիպումների մասին: Նա հավելել է, որ մշտական կապի մեջ են նաև նշված երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, սահմանապահ ծառայությունները և դեսպանությունները:
Զախարովան նշել է, որ որոշ հարցերի քննարկումների մանրամասները հանրությանը հասանելի չեն դառնում, քանի որ դա կարող է խանգարել կայուն արդյունքի հասնելու գործընթացին:
«Կցանկանայի ընդգծել առճակատային կամ հատկապես ռազմատենչ հռետորաբանության հակաարդյունավետությունը, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները: Դա հարվածում է, ցավոք, ուղղակիորեն մեկ կետի և վնասում է գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն: Իսկ թե ինչին է ուղղված արդյունքը, նշված է իմ կողմից հիշատակված համաձայնագրերում»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է նաև, որ Երևանը և Բաքուն բարձր են գնահատում ռուս խաղաղապահների կայունացնող դերը: Զախարովայի խոսքերով՝ խաղաղապահների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն բարելավվել է:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...