TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և կողոպուտի մեղադրանքով

13:07 12.08.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից Բազումի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը մայիսի 31-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ (Կողոպուտը) և 158-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց […]

̰
Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

12:48 12.08.2021

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, […]

̰
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»․ Փաշինյան

12:44 12.08.2021

«Մեզ համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը․ ակնհայտ է, որ այս պայմանների պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, հղում անելով հուլիսի 29-ի կառավարության նիստին արած իր հայտարարությանը, ևս մեկ անգամ խոսել է  տարածաշրջանում իրավիճակի […]

̰
Պառավաքար համայնքում շչակ է գործարկվելու

12:06 12.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Օգոստոսի 11-ից 12-ը բացահայտվել է հանցագործության 93 դեպք

11:57 12.08.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 4 -ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցների, […]

̰
Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտ գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է կամրջի վրա՝ փակելով երթևեկությունը

11:41 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 19։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է կամրջի վրա, փակելով երթևեկությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները N զորամասի տանիքը (մոտ 500 քմ) տեղափոխել են անվտանգ […]

̰
Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ

11:39 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 18։10-ից 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Գոգարանի տներից մեկի նկուղի ջրալցման հետևանքով անկել է 20 հավ, վնասվել՝ մոտ 1 տ գարի

11:37 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 18։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղում սելավաջրերը լցվել են 3-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ջրալցման հետևանքով անկել է 20 հավ և վնասվել է մոտ 1 տ գարի։ Փրկարարները նկուղից […]

̰
Թմրամիջոցի ապօրինի իրացման և պահման համար 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

11:34 12.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Էջմիածին քաղաքի բնակչի կողմից խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք

11:02 12.08.2021

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, […]

̰
Արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 18 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:50 12.08.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 18.210.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական […]

̰
Քննարկվել են ՀՀ-ի և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

10:30 12.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և փոխնախարար Սիմոնյանն ընդունել են «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «#ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ […]

̰
Մեր երիտասարդներին մաղթում եմ հայրենիքում ապրելու և արարելու կամք ու հաստատակամություն․ Վահրամ Դումանյան

10:04 12.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը: Սիրելի՛ երիտասարդներ, […]

̰
Արշակունյաց պողոտայի մոտ գտնվող զորամասի տարածքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

09:44 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ […]

̰
Հրդեհ Արցախի պողոտայում

09:29 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի անցուղու մոտակայքում այրվում են փայտակոճեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայում գտնվող «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։59-ին, մարվել՝ […]

̰
Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի հատվածից հեռացրել են կոտրված բարդին

09:20 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 21։18-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Քարի տակ» կոչվող հատվածում քամուց ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին […]

̰
Ճամբարակում երկհարկանի տուն է այրվել

09:14 12.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 23։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 150 քմ):

̰
Արցախի փողոցում ուժեղ քամին պոկել է ձուլարանի տանիքն ու շպրտել է շենքի վրա

08:46 12.08.2021

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա ու երկաթյա տանիքը՝ իր ամրաններով ու շպրտել Արցախի 23/8 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տանիքի պոկվելու հետևանքով երկաթյա ձողերը վնասել են բնակչի […]

̰
Երևանի Մուշավան թաղամասում այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ

00:00 12.08.2021

Օգոստոսի 11-ին` ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի․ ՊՆ

23:51 11.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

̰
Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել

23:47 11.08.2021

Օգոստոսի 11-ին՝ ժամը 19։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Անձրև,ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:20 11.08.2021

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:   Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-16-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […]

̰
Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվել են տանիքների թիթեղներ, անձրևատար խողովակներ

23:07 11.08.2021

Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ից 21։30-ը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Խորենացու փողոցում լուսացույցների տեղափոխություն կլինի

22:15 11.08.2021

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 12-ին Երևան քաղաքի Խորենացու փողոց-Քրիստափորի փողոց խաչմերուկի Խորենացու փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:  

̰
Հրդեհ Պտղունք գյուղում․ այրվել են տան տանիքը, մոտ 300 քմ խոտածածկույթ

21:09 11.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 18:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի վերջնամասում այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:37-ին։ Այրվել են տան տանիքը՝ մասամբ (30 քմ), մոտ 300 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 […]

̰
Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

20:56 11.08.2021

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ […]

̰
Երևանի Իսակովի պողոտայում քամին լցակայանի թիթեղյա հսկայական տանիքը պոկել ու շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

20:39 11.08.2021

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր շպրտել է: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկները փորձում են կապ հաստատել վնասված […]

̰
Օգոստոսի 10-ի գիշերը պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

20:15 11.08.2021

Օգոստոսի 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 24 վարորդ։ 55 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էին, 12-ը թաղանթապատված դիմապակիով էին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել […]

̰
Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներից հացահատիկի միջին բերքատվություն է սպասվում

19:47 11.08.2021

Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներում  աշնանացան ցորենի բերքահավաք է: Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում բերքահավաքի այս տարվա ցուցանիշները գոհացնող չեն, հույսը բարձրադիր հողերից ստացած բերքն է։ Երաշտային պայմանները Աշոցքի բերքառատ հողերի վրա  ևս ազդեցություն ունեցել են: Կոմբայնը քաղում է, հողօգտագործողը բերքի որակն է տեղում ստուգում։ Հողատերը իր ցանքատարածքի այս տարվա բերքի քանակից է դժգոհ, բայց ոչ որակից։ […]

̰
ԱԱՏՄ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի շինհրապարակներում և կապալառու կազմակերպություններում

19:30 11.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացնում Երևանում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներում և կապալառու կազմակերպություններում։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները զննումներ են կատարում կազմակերպությունների կողմից շահագործվող շինարարական հրապարակներում՝ պարզելու աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների կատարման, կոլեկտիվ […]

̰
BACK_TO_TOP