19:57 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք Ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք […]
19:47 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
19:42 10.08.2021
Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի […]
19:12 10.08.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրի առաջնահերթություններից է համայնքային ու միջհամայնքային ճանապարհների նորոգումը, որով ապահովվում է տրանսպորտային կապը ոչ միայն հարևան համայնքների, նաև քաղաքի միջև։ Այս տարվա ծրագրում է Շիրակ գյուղի ճանապարհը։ Հիմնանորոգվող հատվածը մոտ 1,5 կիլոմետր է, որը նաև գյուղի դպրոց տանող ճանապարհն է։ Մոտ 300 տնտեսություն ունեցող Շիրակ գյուղում մեքենաների անցուդարձը հողային հիմքով […]
19:03 10.08.2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով` նշել է, որ հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության […]
18:55 10.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. […]
18:47 10.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 12։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 2-րդ փողոցի 11-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է մոտ 380 հակ կուտակած անասնակեր։
18:42 10.08.2021
Օգոստոսի 10-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ […]
18:28 10.08.2021
Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ […]
18:07 10.08.2021
«Շիրակ» օդանավակայանում 7,5 մլն դոլարի ներդրում է կատարվել, որով նոր ժամանման սրահ է կառուցվում, ինչպես նաև վազքուղին է նորոգվում։ Այս աշխատանքներով պայմանավորված՝ Գյումրիի օդանավակայանը չվերթներ չի ընդունում հուլիսի 15-ից։ Վազքուղում ինքնաթիռները տեղը զիջել են ճանապարհաշինարարներին: 3220 մետր երկարության և 45 մետր լայնության վազքուղին կառուցվել է 1963 թվականին և այս տարիների ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել […]
17:58 10.08.2021
Արմեն Կարապետյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:55 10.08.2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին: Կողմերը քննարկել են «ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, […]
17:52 10.08.2021
Զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, հանցագործությունների կանխարգելման նպատակով օգոստոսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Կայազորային զինվորական դատախազը զինծառայողներին ծանոթացրել է զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներին, անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բացատրական ու կանխարգելիչ աշխատանքներ:
17:47 10.08.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին, Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Հանդիպման ընթացքում անդրադարձ […]
17:42 10.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած ռեկրեացիոն գոտիների ջրերի մշտադիտարկումների տվյալները, հորդորում է աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք: Լողն անհրաժեշտ է արգելել նաև գետերի, լճակների […]
17:36 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 12։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղ գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 8 […]
17:30 10.08.2021
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։ Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը […]
17:24 10.08.2021
2021թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի հետևանքով վերջինս, ինչպես նաև 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության […]
17:17 10.08.2021
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը, տեղեկացնում են նախարարությունից: «Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային […]
17:06 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
17:00 10.08.2021
Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։ Էլինա […]
16:53 10.08.2021
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները։ Լեռնային շրջաններում շարունակվել է հացահատիկային մշակաբույսերի հասունացումը, տեղ-տեղ կատարվել է ցորենի և գարու բերքահավաք, սկսվել է պտղատուների և կաղամբի հասունացումը, կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է, բանջարանոցայինները ծաղկել են։ Նախալեռնային շրջաններում եգիպտացորենը գտնվել է կաթնային հասունացման փուլում, […]
16:46 10.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Լեոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հաշվառված մի տղամարդ։ 31-ամյա տղամարդը նախորդ տարվա հունիսից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, […]
16:40 10.08.2021
2021թ․-ի օգոստոսի 9-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը, «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վրաերթի է ենթարկել Սարդարապատ գյուղի 56-ամյա բնակչուհուն, որը տեղում մահացել է, հայտնում են քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ […]
16:36 10.08.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում ամփոփված զինծառայողների հիշատակին:
16:33 10.08.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր փոխնախարար Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ։ Ընկերությունն զբաղվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ։ Գնել Սանոսյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանի և […]
16:27 10.08.2021
Օգոստոսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Օհանավան փողոցի 23-ամյա մի բնակիչ բնակարանում ապօրինի զենք է պահում: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված բնակարանի ննջասենյակի պահարանում հայտնաբերեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտով: 23-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և ձերբակալվեց: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում […]
16:21 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային […]
16:16 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։