19:54 16.01.2025
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը:
Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն):
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի դիտարկմամբ՝ խորհրդանշական է, որ գրքերի շնորհանդեսն անցկացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում.
«Հրատարակված գրքերը վկայում են ինչպես Հայաստանում երաժշտաոլորտի, այնպես էլ արվեստի մյուս ոլորտների ստեղծագործական ներուժի առկայության, ոլորտի համաչափ զարգացման հնարավորությունների և համապատասխան գործիքակազմեր ստեղծելու մասին: Նախարարության կողմից հայտարարված բոլոր մրցութային դրամաշնորհներում առկա է կրթական բաղադրիչը, քանի որ չկա կրթություն առանց մշակույթի և մշակույթ՝ առանց կրթության: Եվ ինչպե՞ս կազմակերպել մշակութային կրթությունն ու դաստիարակությունը, եթե ոչ այսպիսի մասնագիտական ձեռնարկներ ու գրականություն ստեղծելով: Կարևոր է արվեստի բոլոր ուղղություններով նոր ձեռնարկների ստեղծումը և հրատարակումը:
Ստեղծագործական ներուժի իրացման խրախուսումն ամրագրված է պետության մշակութային քաղաքականության նոր մոտեցումներում: Պետական ֆինանսավորում ստացող կազմակերպությունները պետք է կատարեն, հնչեցնեն, ներկայացնեն հայ կոմպոզիտորների, դրամատուրգների, հեղինակների նորաստեղծ ստեղծագործությունները՝ դրանք ընդգրկելով մշակութային կազմակերպության տվյալ տարվա երկացանկում: Դրված է մեկ այլ խնդիր ևս՝ կազմակերպությունը պետք է վերականգնի արդիականացման կարիք ունեցող մեկ ստեղծագործություն՝ այն ներկայացնելով արվեստասեր հանրությանը»:
Անդրադառնալով «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատություններին: Պետական ֆինանսավորմամբ տարիների ընթացքում հրատարակվել է 350 ձեռնարկ, այդ թվում՝ 2024 թվականին 14 ուսումնամեթոդական ձեռնարկ, որից 5-ը` առարկայական ծրագրեր:
«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացումը նպատակ ունի խթանել հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, մասնագիտական գրականության հասանելիության ապահովումը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախության տարիներին Արամ Խաչատրյանի երկու տետրերը մեկ գրքով չեն հրատարակվել։ Կոմպոզիտորի որդու թույլտվությամբ Կոմպոզիտորների միությունն առաջին անգամ է լույս ընծայել նոտաները։ Արամ Սաթյանը կարևորել է նաև «Երեխաները երեխաներին» պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածուն՝ նշելով, որ իրենց կողմից երեխաների ստեղծագործություններն առաջին անգամ են տպագրվում:
«Այս ժողովածուն խթան է դառնում, որ երեխաները զբաղվեն կոմպոզիտորական արվեստով։ Նրանք շատ հետաքրքիր մտածողություն ունեն, տաղանդավոր են, բայց նրանց պետք է ուղղորդել։ Կոմպոզիտորների միությունը կարևորում է, որ բոլոր երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում լինեն կոմպոզիտորական դասարաններ: Նախատեսվում են նաև հրատարակություններ՝ հայ հեղինակների մասին»,- նշել է Արամ Սաթյանը և հավելել, որ առաջիկայում Կոմպոզիտորների միությունը հանրությանը կներկայանա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն կայքով։
Կայքում հնարավոր կլինի գտնել դասական և ժամանակակից կոմպոզիտորների մասին տեղեկությունները, ինչպես նաև ունկնդրել կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը մանրամասներ է ներկայացրել «Երեխաները երեխաներին» ժողովածուի մասին՝ շեշտելով, որ գրքում ներառվել են մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։
«Միությունը կարևորում է երիտասարդ սերնդի առջև հնարավորություններ բացելու գաղափարը։ Դա ևս կարելի է անվանել հայապահպան գործունեություն, քանի որ երեխաներին դրսևորվելու հնարավորություն է ընձեռվում։ Կարծում եմ՝ գրքի հրատարակումը մրցույթի մասնակիցների կյանքում նշանակալի իրադարձություն է։ Սա հայկական իրականության մեջ առաջին դեպքն է, երբ պատանի ստեղծագործողների մեկ հավաքական ժողովածու է տպագրվում»,- ասել է Էդմոնդ Մակարյանն ու հավելել՝ ժողովածուն ներառում է 16 ստեղծագործություն ։
Շնորհանդեսի շրջանակում հնչել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի ստեղծագործությունները՝ հեղինակների կատարմամբ:
10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...
09:38 30.04.2025
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...