TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

15:54 15.07.2021

Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման հայաստանյան փորձը, «E-school Armenia» ծրագրի, […]

̰ ̰ ̰
Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզում ԱՀ քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումը

15:38 15.07.2021

Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումը։ Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։ Նշված չափորոշիչներին համապատասխանող տնտեսավարողները աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է դիմեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ լրացնելով […]

̰
Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

15:33 15.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: «Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և […]

̰
Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

15:06 15.07.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա. Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Իր […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր դպրոցականներին

15:02 15.07.2021

Ճանապարհային ոստիկանությունն անվտանգ երթևեկության մշակույթի բարձրացման նպատակով հաճախ է կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ նախադպրոցականների և դպրոցականների մասնակցությամբ։ Հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր Գլոբալ բրիջ կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին։ Նրանց ընդունեցին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը և տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարները զրույցի, հարց ու պատասխանի միջոցով ստուգեցին ճանապարհային երթևեկության ոլորտի մասին երեխաների […]

̰
Դալմայի այգիներում շարունակվել է ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը

14:57 15.07.2021

Հուլիսի 15-ին Դալմայի այգիներում շարունակվել է ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Տեսանյութը՝ այստեղ։

̰
Օտարերկրյա քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն 10 օր և ավելի ՀՀ-ում գտնվելու դեպքում

14:51 15.07.2021

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես. Հյուսիսային […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին

14:25 15.07.2021

Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից […]

̰
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

14:22 15.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների: Միաժամանակ նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ: Ստորև ներկայացնում ենք փորձարկվող մասնագիտությունները՝ ըստ ուսումնական հաստատությունների․ […]

̰
Կառավարությունը սոցիալական տարբեր խմբերի համար սահմանել է նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ

14:20 15.07.2021

Գործադիրը սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Վերջին տարիներին պետությունը վարում է նախադպրոցական ծառայությունների ընդլայնման հետևողական քաղաքականություն։ Մասնավորապես՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիքներից են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թ. հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 […]

̰
Գործադիրը շարունակում է Արցախի քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման գործընթացը

14:12 15.07.2021

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Ադրբեջանի 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար հունիս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեից միջոցներ հատկացնել շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքն առաջին անգամ հունիս […]

̰
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գողության դեպքերը կանխելու ուղղությամբ

14:10 15.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների, ցանկալի կամ հերթական համարանիշների գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ […]

̰
Global Education Meeting-2021. Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է COVID-19-ի դիմակայման համար ձեռնարկած միջոցները

14:04 15.07.2021

Հուլիսի 13-ին կայացել է «Վերականգնումից մինչև Կայուն զարգացման նպատակներ 4-ի (SDG 4) առաջընթացի արագացում» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կրթական հանդիպումը (Global Education Meeting-2021): Առցանց հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ավելի քան 60 երկրի կրթության նախարարների և փոխնախարարների, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դասավանդողների, ուսանողների, քաղաքացիական […]

̰
Մահվան ելքով վթար Արզնու խճուղում

14:03 15.07.2021

Հուլիսի 14-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա Էրիկ Հակոբյանը մահացել է, ևս մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Սևանի քաղաքապետարանի տանիքն այրվել է

13:50 15.07.2021

Հրդեհ Սևան քաղաքում Հուլիսի 15-ին՝ ժամը 10:09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետա­րանի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են Նաիրյան փողոցի թիվ 164 հասցեում գտնվող Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) […]

̰
50 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ. առաջարկվում է ավելացնել պատգամավորական ծախսերի գումարը

13:50 15.07.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են ավելացնել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: «Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում: Հարցի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը հայտարարեց, որ ամսական 50 հազար դրամը բավարար չէ մարզեր այցի վառելիքի ծախսերի համար, հետևաբար […]

̰
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Սուրենյան

13:39 15.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին […]

̰ ̰
Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները

13:31 15.07.2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։ Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust» ընկերությունը: Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը։

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

13:30 15.07.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Դավիթ Կ.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰ ̰
Շառլ Միշելը կայցելի Հայաստան

13:16 15.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 16-17-ը կայցելի Հայաստան: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի կազմակերպչական աշխատանքների մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

̰
Հսկիչ-անցագրային կետում հետախուզվող է հայտնաբերվել

13:10 15.07.2021

Հուլիսի 14-ին Գոգավանի հսկիչ-անցագրային կետից Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Ռազմիկ Վ.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ […]

̰
«Արվեստասերունդ»-ցիները բացահայտում են կինոյի աշխարհը

13:03 15.07.2021

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը: Նախագծի շրջանակում գործում են «Անիմացիոն» և «Կինոնկարչության» աշխատարանները, որտեղ ընդգրկված 6-13 տարեկան երեխաներն անմիջականորեն մասնակցում են արվեստի գործի ստեղծմանը՝ պրոֆեսիոնալների կողմից ստանալով գործնական գիտելիքներ: Նախագծի նպատակն է նոր ձև ու բովանդակություն հաղորդել գեղարվեստական կրթությանը՝ ապահովելով մշակութային կրթության շարունակականություն: «Արվեստասերունդ»-ցիների կրթությունը սկսվում է հայկական […]

̰
Նիդեռլանդների վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

13:01 15.07.2021

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք […]

̰
Մեկ օրում Հայաստանում բացահայտվել է հանցագործության 68 դեպք

12:50 15.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության՝ 8, մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և սպանության […]

̰
Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

12:38 15.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ […]

̰
Հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

12:22 15.07.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է […]

̰
BACK_TO_TOP