Բարձրագույն կրթության բարեփոխման ճանապարհին՝ կարևորելով ԲԿԲՓ ազգային թիմի դերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Բարձրագույն կրթության բարեփոխման ճանապարհին՝ կարևորելով ԲԿԲՓ ազգային թիմի դերը

12:12 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում իրենց փորձառությամբ զգալի ներդրում ունենալ:
Արթուր Մարտիրոսյանը նախարարության անունից վերահաստատել է առավելագույն ռեսուրսներով փոխհամագործակցված աշխատանքի պատրաստակամությունը՝ նշելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումների ուղղություններն արդեն հստակ են, և հաջորդը գործնական ակտիվ քայլերի փուլն է:
Հանդիպմանը փորձագիտական խմբի անդամ, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրել է խմբի նպատակն ու առաքելությունը, աշխատանքների համակարգումը, խմբի գործունեության ֆինանսավորումը և այլն:
Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման, առաջընթաց ապահովելու գործում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմի ընդհանուր գործառույթներն են`
 Լիսաբոնի և Բոլոնիայի գործողությունների ուղղությունների իրագործում` որպես նորարարական և թափանցիկ կրթության համար անհրաժեշտ որակավորումների հենքի ներդրում,
 Հարատև կրթության ռազմավարության մշակում` բուհին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Խմբի գործունեությունն ընդլայնվել է ինչպես տեղական հանդիպումներին, այնպես էլ արտերկրում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցության ապահովման, շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների և քննարկումների անցկացման շնորհիվ, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի առաջխաղացման ու վերջինիս մոտեցումներին ու գործիքներին առնչվող հետազոտությունների իրականացման միջոցով:
Փորձագիտական խմբի նպատակն է, այլ գործողություններին զուգահեռ, բուհին տալ խորհրդատվություն հետևյալ բնագավառներում`
 Որակի ապահովում (ներքին, արտաքին),
 Եռաստիճան համակարգ. կրթական ծրագրերի բարեփոխումներ, որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներ, թյունինգ,
 Փոխճանաչում (Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ, Դիպլոմի հավելված, Europass, Լիսաբոնի փոխճանաչման կոնվենցիա):

ԲԿԲՓ անդամները ներկայացրել են նաև փորձագիտական խմբի գործունեությունը, 2021 թ. աշխատանքային պլանը, իրականացված գործողությունները, հնչել են հետագա համագործակցության առաջարկներ: Ըստ հնչած առաջարկների՝ առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը, հաշվի առնելով պետական առաջնահերթությունները, կներկայացնի ոլորտային երեք-չորս խնդիր և ակնկալվող արդյունքները: Խնդիրները կուսումնասիրվեն փորձագետների կողմից, և նրանք որոշակի ժամկետում կվերադառնան դրանց լուծմանն ուղղված գործողությունների պլանով:
Հանդիպմանը քննարկվել են նաև բուհական միջավայրում ակտիվ գործունեություն ծավալելու, դասախոսական համայնքի հետ սերտորեն համագործակցելու ուղիները, ինչպես նաև «Էրազմուս+»-ի շրջանակում իրականացված ծրագրերի լայն տարածման մեխանիզմները՝ արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP